Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել
Politik.am-ը գրում է․ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անվան հետ կապվող աղմկոտ քրեական գործից եւ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի կալանավորումից հետո իշխող թիմում արշալույսները այդքան էլ խաղաղ չեն։ Այս մասին գրում է Politik.am-ը:
ՔՊ-ում լավ են հասկանում, որ իրենց բոլորի անվան հետ կարող են կապվել քրեական գործեր, գրեթե բոլորը այս ընթացքում ֆինանսական առաջընթաց են ունեցել, որն այդքան էլ օրինական ճանապարհով չի եղել։
Թորոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին առնչվող քրեական գործի չհարուցման մասով մամուլը գրեց, որ նախկին նախարարը ունի ինչ-որ գրագրություն, փաստեր, որոնք կարող է հրապարակել, եթե Փաշինյանը փորձի իրեն եւս տանել կալանավորման։ Ըստ մամուլի հրապարակումների, հենց այս հանգամանքն է Արսեն Թորոսյանի միակ երաշխքիը՝ ազատության մեջ մնալու։ Մամուլը նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին առնչվող քրեական գործի սառեցման մասով գրեց, որ այն չի հասնում նախկին քաղաքապետի կալանավորմանը, քանի որ Փաշինյանը մտավախություն ունի, որ Մարությանի մոտ եղած իրեն առնչվող հնարավոր փաստերը կարող են հրապարակվել։
Իշխող թիմում լավ են հասկանում, որ Փաշինյանին կարող են կառավարելի պահել, եթե նրա դեմ կամ գործունեության մութ էջերի մասով ունենան փաստեր՝ ձայնագրություններ, տեսագրություններ։
Մեր տեղեկություններով ՔՊ-ականներից մեկը վերջերս իր ծանոթի միջոցով ձեռք է բերել գաղտնի ձայնագրող, տեսագրող սարք, որը գրիչի տեսք ունի։ Ըստ իշխանական թիմի մեր աղբյուրների, նման մարդիկ քիչ չեն ու իշխող թիմի շատ անդամներ հետաքրքրություն են ցուցաբերում գրիչի, կրակայրիչի, կախազարդի տեսք ունեցող գաղտնի տեսաձայնագրող սարքերի նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ այդ մարդիկ նման գաղտնի սարքերը անցակցնում են այն հանդիպումների վայր, որտեղ արգելում են ներկայանալ հեռախոսներով եւ փաստեր են հավաքում Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումների ընթացքում խոսակցություններից, որպեսզի հետագայում կարողանան պաշտպանվել այդ փաստերով։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան