Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախում է եւ, հնարավոր է, նշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ:
Պարզվում է, որ Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ, ու դրանք ամենեւին էլ միայն հայրենասիրությամբ չեն պայմանավորված: Արցախում համառ լուրեր են պտտվում, որ նախկին գլխավոր դատախազն իրականում ուզում է վերջին օգուտները քաղել բզկտված Արցախից։ Բանն այն է, որ նրա դատախազական աշխատանքային ստաժը չի բավարարում դատախազի բարձր թոշակ ստանալու համար, եւ մի քանի տարի Արցախում պաշոնավարելուց հետո հանգիստ կկարողանա այդ ստաժը գումարել իր ունեցածին եւ վայելել բարձր թոշակը։
Նշենք, որ Դավթյանը դատախազության համակարգում է 2006-2007թթ-ից /պաշտոնական կենսագրություն/։ Ստացվում է, որ նա ունի ընդամենը 16 տարվա դատախազի աշխատանքային ստաժ։ «Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը սահմանում է. «… 4. Դատախազին օրենքի 18-րդ հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա՝ 1) դատախազի պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»: Ակնհայտ է, որ Արթուր Դավթյանի 16-ամյա ստաժն անբավարար է բարձր թոշակի համար։
Զուգադիպությու՞ն է. հնարավոր է. ժամանակը ցույց կտա։ Ամենագարշելին, սակայն, այն է, որ պետության, հայրենիքի բարոյականության, հայրենասիրության, բարձր արժեքների մասին ճռճռան խոսքեր ասողներն ապացուցում են, որ առաջնորդվում են բացառապես անձնական շահով, իսկ արյունաքամ լինող Արցախից անգամ հիմա օգուտ պոկողների բարոյական նկարագիրը հանրությունը կտա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա