Գիտնականները պարզել են, թե ինչպես են կատուները մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց՝ մլավելու օգնությամբ
Սասեքսի համալսարանի կենդանիների հոգեբանները պարզել են, որ կատուները կարող են փոխել իրենց մլավոցը՝ կախված որոշակի կարիքներից: Դա օգնում է նրանց մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:
«Ուսումնասիրությունը ցույց է տվել նկատելի տարբերություն կատուների կողմից արձակվող մլավոցների ակուստիկ հատկությունների մեջ, երբ նրանք փորձում են սնունդ խնդրել իրենց տերերից՝ ի տարբերություն, երբ նրանք հանգստանում են կամ նրանց շոյում են»,- բացատրում է դոկտոր Լորեն Ֆինկան:
Կատուների սննդի պահանջը մարդկանց կողմից ընկալվել է որպես ավելի հրատապ եւ ոչ այնքան հաճելի հնչողությամբ: Այն ներառել է նաեւ բարձր հնչյուններ՝ երեխայի լաց հիշեցնող:
Միաժամանակ, Նոր Զելանդիայի գիտնականները ենթադրում են, որ մլավոցը բուժիչ ազդեցություն է թողնում կատուների վրա: Որոշ իրավիճակներում նրանք կարող են նման ձայներ հանել՝ իրենց հանգստացնելու կամ ֆիզիկական անհարմարությունը նվազեցնելու համար։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից