Հացի բորբոսը կարող է մահացու վտանգավոր լինել
Բորբոսով մթերքները, մասնավորապես հացը, վտանգավոր են երեխաների, հղիների եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։
The Sun-ը հայտնում է, որ սննադամթերքի անվտանգության ծառայության մասնագետները եւ ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության տեսչությունները զգուշացրել են բորբոսնած մթերքների մահացու վտանգի մասին։ Նրանք խորհուրդ են տվել դեն նետել ամբողջ հացը, այլ ոչ թե կտրել բորբոսնած հատվածները։
Ի տարբերություն մանրէների՝ բորբոսասնկերը կազմված են անզեն աչքով տեսանելի բջիջներից՝ սպորներից, որոնք նրանց գույն են հաղորդում։ Դա հեշտացնում է նրանց հայտանբերումը եւ կանխում փչացած սննդի օգտագործումը։
Բորբոսի որոշ տեսակներ առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ եւ շնչառական խնդիրներ։ Նաեւ որոշակի պայմաններում բորբոսն արտադրում է միկոտոքսիններ՝ թունավոր նյութեր, որոնք հրահրում են հիվանդությունների զարգացում, նշվում է հետազոտության մեջ։ Հիվանդանալու ավելի մեծ վտանգի տակ են տարեցները, երեխաները, հղիները եւ թույլ իմունիտետ ունեցող մարդիկ։
Բորբոսնած հացի վրա կարող են մի քանի տարբեր տեսակի սնկեր լինել: Բացի այն, որ բորբոսը փչացնում է մթերքի վերին շերտը, այն կարող է տարածվել ծակոտկեն սննդի խորքը, նշում են Մեծ Բրիտանիայի սննդի ստանդարտների գործակալության (FSA) մասնագետները:
«Որպես կանոն, մակերեսի վրա մեկ սանտիմետր տրամագծով բորբոսները նաեւ մեկ սանտիմետր թափանցում են սննդի մեջ», - ավելի վաղ ասել է բորբոսի փորձագետ, դոկտոր Պատրիկ Հիկին:
Բորբոսն, ի տարբերություն բակտերիաների, չի առաջացնում հանկարծակի սննդային թունավորումներ։ Այնուամենայնիվ, որոշ սննդային միկոտոքսինների ազդեցությունը կարող է լինել արագ եւ սուր: «Եթե մարդը մեծ քանակությամբ թունավոր բորբոս ուտի, նրա մոտ կարող է զարգանալ ստամոքս-աղիքային խանգարում, լյարդի կամ երիկամների անբավարարություն: Դա մահացու վտանգավոր է»,- զգուշացրել է Հիկին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից