Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարում Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել Կոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկին Քննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարները Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից «Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The Economist Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios Հիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհը Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊՆոր ԱԺ, նոր դերաբաշխում․ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները իշխանությունից ու ընդդիմությունիցԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար
Գիտություն

Ի՞նչ է ChatGPT-ն և արդյո՞ք ժամանակն է հրաժեշտ տալու Google որոնողական համակարգին

Ամերիկյան OpenAI ընկերության ստեղծած չատբոտը՝ ChatGPT-ն թողարկվել է հաշված ամիսներ առաջ՝ 2022 թ․ նոյեմբերի 30-ին, սակայն դրան հաջողվել է գերազանցել հնարավոր և անհնար բոլոր ռեկորդները՝ ընդամենը մեկ շաբաթում անցնելով օրական 1 միլիոն ակտիվ օգտատերերի թիվը։ Արհեստական բանականությամբ աշխատող այս չատբոտը պատասխանում է բազմաթիվ ոլորտներին վերաբերող տարաբնույթ հարցումների՝ գրում և ուղղում ծրագրային կոդեր, քայլ առ քայլ ներկայացնում կրուասանների պատրաստման գործընթացը, խորհուրդներ տալիս, գեներացնում մարկետինգային քաղաքականության պատրաստի կաղապարներ, գրում հոդվածներ, անում թարգմանություններ և այլն․ միակ դժվարությունը թերևս ճիշտ հարց ձևակերպելն է։ Այսպիսով, զարմանալի չէ, որ շատ օգտատերերի համար ChatGPT-ն դարձել է հիմնական որոնողական համակարգը։ Սակայն արդյո՞ք ChatGPT-ն այդքան հզոր գործիք է, որ կարող է փոխարինել Google-ին կամ մրցակցությունից դուրս հանել մասնագիտություններ։ Փորձենք պարզաբանել ստորև։

Ի՞նչ է ChatGPT-ն

ChatGPT-ն լեզվային մեծ մոդել է (LLM). այդ մոդելները մեքենայական ուսուցման են ենթարկվում հսկայական քանակությամբ տվյալների վրա, ինչը թույլ է տալիս դրանց ճշգրտորեն գուշակել, թե որն է լինելու նախադասության հաջորդ բառը։

GPT հապավումը բացվում է որպես Generative Pre-trained Transformer՝ գեներատիվ նախապես ուսուցանված (մեքենայական ուսուցման ենթարկված - խմբ․) տրանսֆորմատոր։ ChatGPT-ն ստեղծվել է GPT 3․5-ի հիման վրա, որը ավտոռեգրեսիվ լեզվային մոդել է, որը խորը ուսուցման (deep learning) միջոցով գեներացնում է մարդու ստեղծած տեքստերի նման տեքստեր։ GPT-3.5-ն իր հերթին մշակվել է Microsoft ընկերությանը պատկանող Azure AI սուպերհամակարգչային ենթակառուցվածքների վրա և հիմնված է OpenAI-ի կողմից ստեղծված text-Davinci-003 մոդելի վրա։

ChatGPT-ն կարողանում է հարցումների հիման վրա պատասխանել հարցերին, ընդունել սխալները և ուղղել դրանք, մերժել անհարմար հարցումները։ Սակայն այն ճշգրիտին մոտ պատասխաններ է տալիս միայն մեկքայլանի հարցումների, այդ պատճառով համեմատաբար բարդ հարցերի դեպքում հաճախ գեներացնում է բավականին զավեշտալի պատասխաններ։Մոդելի աշխատանքի ընթացքը


Ներկայումս ChatGPT-ն բաց է օգտագործման համար և անվճար, սակայն ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այն ինչ-որ պահից վճարովի կարող է դառնալ, քանի որ համակարգի աշխատանքը բավականին ծախսատար է։ Մասնավորապես, Twitter-ում Իլոն Մասկի հարցին, թե որքան գումար է ծախսվում 1 չատի համար, ընկերության հիմնադիրներից Սեմ Ալպմանը պատասխանել է՝ միջինը մի քանի ցենտ։ Հաշվի առնելով օրական օգտատերերի քանակը՝ խոսքը մի քանի, եթե ոչ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար ծախսի մասին է։

ChatGPT-ի մայր ընկերությունը` OpenAI-ը, շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ ԱԲ հետազոտությունների լաբորատորիա։ Չնայած դրան՝ ընկերությունը 2019-ին մեկ միլիարդ, իսկ օրեր առաջ՝ հունվարի 24-ին, ևս 10 միլիարդ ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել Microsoft ընկերությունից։ Բացի դրանից, չնայած GPT 3.5-ի օգտագործումն ազատ է, սակայն Microsoft-ին է պատկանում հասանելիությունը դրա հիմքում ընկած մոդելին (text-Davinci-003)։ Նաև հաշվի առնելով, որ OpenAI-ի ամբողջ համակարգն աշխատում է Azure AI սուպերհամակարգչային ենթակառուցվածների վրա՝ լաբորատորիան, եթե պաշտոնապես չի պատկանում, ապա ամբողջապես կախված է Microsoft-ից։

ChatGPT VS Google

Արհեստական բանականությամբ աշխատող այս երկու որոնողական համակարգերը համեմատելու համար նախ հասկանանք, թե ինչպես են դրանք աշխատում։

ChatGPT-ն հասանելիություն չունի համացանցին և պատասխանները գեներացնում է իր ունեցած տվյալների բազայի հիման վրա։ Համակարգի ուսուցումն ավարտվել է 2021-ին, այդ պատճառով դրա ունեցած տվյալները 2021-ին կամ դրան նախորդող տարիների են պատկանում։ Սակայն համակարգը կարողանում է սովորել նաև մարդկանց հետ հետադարձ կապի միջոցով։

Համակարգը գեներացնում է մեկ ամփոփիչ պատասխան հաշված վայրկյանների ընթացքում և այն ստանալու համար, ինչպես դասական համակարգերի դեպքում է, անհրաժեշտություն չկա այցելել բազմաթիվ կայքեր և ֆիլտրել ինֆորմացիան, ինչպես նաև դիտել բազմաթիվ ժամանակատար և նյարդայնացնող գովազդներ։ Բացի դրանից, ճշգրտող հարցերով հնարավոր է ստանալ ավելի կոնկրետ և անհատականացված պատասխան։

Համակարգն ունի ևս մեկ առավելություն․ այն հիշում է նախորդ հարցումն ու դրա պատասխանը և կարող է հաջորդող հարցին պատասխանել հիմնվելով նախորդի վրա։ Օրինակ, եթե պատասխանի մեջ այն որևէ սխալ է թույլ տվել, դուք կարող եք նրան հուշել այդ մասին, և նա կպատասխանի արդեն ուղղված տարբերակով։

Համակարգ մուտք գործելը մեծ բարդություն չի ներկայացնում․ անհրաժեշտ է ընդամենը էլեկտրոնային հասցե և գաղտնաբառ։ Այս ամենի շնորհիվ սահմանափակ է նաև մոդելի կողմից ձեր անձնական տվյալների հավաքման հնարավորությունը, ի տարբերություն դասական որոնողական համակարգերի, որոնք հասանելիություն ունեն ձեր համացանցային գործունեության գրեթե ամբողջական տեղեկությանը, անձնական տվյալներին։ Այլ կերպ ասած՝ մոդելը ձեր մասին հավաքում է այնքան տեղեկատվություն, որքան դուք դրան տրամադրում եք հարցումների միջոցով։

Ի տարբերություն ChatGPT-ի՝ Google և դասական այլ որոնողական համակարգերի տեղեկություններն անդադար թարմացվում են։ Այս տարբերակով որոնումը թույլ է տալիս ստանալ ավելի ստույգ և ընդգրկուն տեղեկություններ, քանի որ հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ տարաբնույթ աղբյուրների։ Բացի դրանից, Google-ը ավելի ինտերակտիվ է, այն գտնում է ոչ միայն տեքստ, այլև նկարներ ու տեսանյութեր։

Չնայած ChatGPT-ի և Google-ի տարբերություններին՝ Google-ում լրջորեն անհանգստացած են ԱԲ չատբոտի հեռանկարներով և New York Times-ի փոխանցմամբ արդեն այս տարի պլանավորում են իրենց որոնողական համակարգին ավելացնել չատբոտին հատուկ ֆունկցիաներ, ինչպես նաև թողարկել ԱԲ-ի վրա հիմնված 20 այլ նախագծեր։

ԱԲ-ի ստեղծած առաջին խնդիրները՝ սահմանափակումների պատճառ

ChatGPT-ի թողարկումից հետո օգտատերերը բազմաթիվ վտանգավոր և խնդրահարույց պատասխաններ էին ստացել համակարգից․ հիմնական պատճառն այն էր, որ մոդելը օժտված չէ մարդկանց հատուկ բարոյական արժեքներով և պարզապես գեներացնում է պատասխաններ՝ չտարբերելով օրինականը հակաօրինականից, վտանգավորն անվտանգից և այլն։

Օրինակ, օգտատիրոջ հարցմանը, թե այն ինչ կարծիք ունի մարդկության մասին, համակարգը պատասխանել է, որ «մարդիկ ստոր, եսասեր ու կործանարար արարածներ են և արժանի են վերացման երկրի երեսից»։Այն նաև գեներացրել էր կոդ, որի միջոցով կարելի է գողանալ մարդկանց անձնական տվյալները, քայլ առ քայլ ներկայացրել Մոլոտովի կոկտեյլի ստեղծման ընթացքը, արել ռասիստական հայտարարություններ և այլն։

Համակարգի պատասխաններով բազմաթիվ նմանատիպ հրապարակումները ստիպեցին բազմաթիվ սահմանափակումներ մտցնել մոդելի աշխատանքում։ Նոր տարբերակը հասանելի է դեկտեմբերի 15-ից։ Այժմ ChatGPT առհասարակ չի հայտնում կարծիքներ և չի պատասխանում հարցումների, որոնք գնահատում է վտանգավոր կամ ապօրինի։

Նման փոփոխությունների շնորհիվ ChatGPT-ն դարձել է ավելի անվտանգ որոնողական համակարգ, քան իր մրցակիցները, սակայն մյուս կողմից դրա՝ առանց այն էլ սահմանափակ տեղեկատվական համակարգ ավելի է սահմանափակվել։

Այլ սահմանափակումներ

Չնայած ChatGPT-ն իր ժամանակի համար առաջատար ԱԲ տեխնոլոգիա է, սակայն այն կատարյալ չէ և դրա մասին խոստովանում են հենց ստեղծողները։ Այն շատ հաճախ գեներացնում է ճշմարտանման սխալ, շատ հաճախ նաև կողմնակալ պատասխաններ։

Մեկ այլ խնդիր է նաև դրա ստեղծած բովանդակության միանմանությունն ու պակաս ինֆորմատիվությունը, այսինքն՝ ապագայում ստեղծվող նյութերը զուրկ են լինելու յուրահատկությունից։ Այժմ այլ որոնողական համակարգեր ամեն կերպ պայքարում են ԱԲ-ի միջոցով գեներացված բովանդակության դեմ։

Կարող է զարմանալի թվալ, սակայն ChatGPT-ն «անվտանգության նկատառումներով» հասանելի չէ մի շարք երկրներում՝ Ռուսաստան, Իրան, Ուկրաինա, Չինաստան, Բելառուս, Աֆղանստան և Վենեսուելա։

ChatGPT, կրթություն ու աշխատանքային հեռանկարներ

Տարբեր ոլորտների մասնագետներ ահազանգում են, որ ChatGPT-ն և արհեստական բանականությամբ աշխատող այլ նախագծեր գցում են կրթության որակը և կարող են փոխարինել մի շարք մասնագիտությունների։

ChatGPT-ն արդեն իսկ կարողացել է ավարտական քննություն հանձնել շատ ավելի լավ, քան սովորողների մեծամասնությունը, խաբել HR մասնագետների, որոնք նրան նույնիսկ կանչել են հարցազրույցի, այն ամենօրյա գործիք է մարքեթոլոգների, ծրագրավորողների համար, քանի որ շատ արագ և բավականին ճշգրիտ կազմում է մարքեթինգային պլաններ, գրում կոդեր բոլոր լեզուներով։ Սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ այս մասնագետների կարիքն այլևս չի զգացվի կամ կրթության որակը վտանգի տակ է։ Սփոյլեր․ ամենևին ոչ։

Բանն այն է, որ արհեստական բանականությամբ աշխատող համակարգերը նոր արդյունք չեն ստեղծում, դրանք աշխատում են եղած տվյալների հիման վրա, հետևաբար առնվազն մոտ ապագայում չեն կարող փոխարինել մարդկանց, և հաստատապես չեն կարող փոխարինել որակյալ աշխատողների։ Այսպիսով, արհեստական բանականության ազդեցությամբ ամենայն հավանականությամբ կփոխվեն շատ կաղապարված համակարգեր՝ այդ թվում կրթական, որոնք մարդկանց կմղեն ստեղծագործելու և զարգանալու։