Ջանքեր է գործադրում համակարգը լիովին «իրենով անելու» համար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը փորձում է համակարգը «իրենով անել», որ հանկարծ որևէ մեկը իր թրի տակից «չպլստա»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մարզերում լուրջ կադրային ջարդ է սկսել Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ մոտ մեկ ամիս է՝ նախարարություն են հրավիրվում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս նախարարի ենթակաները չեն։
Մեր տեղեկություններով, մարզպետներից ոմանք բավական դժգոհել են, որ Անդրեասյանը մարզպետարանների համապատասխան պաշտոնյաների հետ շփվում է որպես իր ենթակաների, սակայն Անդրեասյանն ակնարկել է, որ ոլորտն իր ենթակայության տակ է, և ինքը չի պատրաստվում «կուլ գնալ» որևէ մեկին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Անդրեասյանը «մարզայինների» առաջ հստակ խնդիր է դրել, որ պետք է աշխատեն բացառապես իր սահմանած չափանիշներով ու «ռասկլադով», մոռանան դումանյանական ժամանակները, իսկ նրանք, ովքեր չեն «տեղավորվում» դրանց մեջ, կարող են դիմում գրել և հեռանալ։
Տեղերից նաև տեղեկություններ ենք ստանում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել դպրոցների մոտ մեկ տասնյակ տնօրեններ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...