Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիփոթեքային վարկի տոկոսների չափով եկամտահարկի գումարների վերադարձման համար
Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով, հայտնում են ՊԵԿ-ից։
Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`
1.վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ,
2.վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),
3.հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը:
4.Կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն։
5.Բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ։
Հիշեցում՝
Պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և ուղարկել էլեկտրոնային դիմումն ընդհանուր սահմանված կարգով: Էլեկտրոնային հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է տեսաուղեցույցում։
Վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի:


















































Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան
Մասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելը
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)