Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Սյունիք Միրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներով ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցը

Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում
Հայաստան

Հայաստանի փաստացի վարչապետն անցել է բոլոր կարմիր գծերը

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պահի դրությամբ թշնամին փորձում է Արցախն ամբողջությամբ հայաթափել, ինչի մասին Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է: Ադրբեջանն ուզում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախի տարածքում, ինչն այդ երկրի ռազմավարությունն է: Անդրադառնալով Արցախի՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող շրջափակմանը, այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը:

«Բերձորի միջանցքը փակելը, հավանաբար Անկարայի խորհուրդներով կիրառվող տարբեր հնարքները պաշտոնական Երևանի կողմից որևէ հակադարձում չեն ստանում: Պաշտոնական Երևանը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, միայն արդարացնում, լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը: Քպական պատգամավորը հայտարարում է՝ «Արցախը կորցնես լավա՞, թե՞ Հայաստանը», Փաշինյանը փաստացի ասում է՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին, ու այսպես շարունակ: Սա նշանակում է, որ իրենք ադրբեջանական թեզերը հասցնում են հայկական դաշտ՝ փորձելով լեգիտիմացնել Արցախի նկատմամբ հակահայկական քաղաքականությունը: Այսպիսով, նրանք համամասնակից են այդ գործողություններին, ինչի մասին այսօր շատ հստակ պետք է խոսել, որովհետև Ադրբեջանի այս քաղաքականությունը չէր լինի, եթե պաշտոնական Երևանից ադեկվատ արձագանք լիներ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ շաբաթը մեկ ՀՀ ԱԳՆ-ի կողմից արվող կոչերը, հայտարարությունները հարիր կլինեին, օրինակ՝ Ուրուգվային:

«Մեծ հաշվով՝ Ադրբեջանն Արցախն առանց հայերի է ուզում, իսկ Հայաստանի իշխանություններն ուզում են խզել Ռուսաստանի հետ կապերն, ու այդ ճանապարհին Արցախի կորուստը որպես գործիք է ընկալվում: Արցախի ամբողջական հանձնման վտանգն ակնհայտ է: Այս իշխանությունները հենց դրան են գնում: Իրականում, ցավոք, մեր հասարակությունը դեռ 2018-ին ի սկզբանե չկարողացավ խնդիրն ինդենտիֆիկացնել, հասկանալ, որ իշխանությունը գնում է Արցախի ամբողջական հանձնման: Սա պարզ դարձավ միայն 2020-ի պատերազմի ընթացքում: Թեպետ, ցավոք, քաղաքացիների մեծ մասի համար նշվածն անգամ հիմա պարզ չէ, որովհետև տեղեկատվական հսկայական մեքենան օր ու գիշեր ժողովրդին խաբելու համար է աշխատում: Նաև մարդկանց ուշադրությունն են շեղում տարբեր հանգամանքների, տոների վրա: Պարզ է, որ այս դեպքում կարելի է ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը չըմբոստանա, և ժողովրդի մոտ բացակայի ինչ-որ բան փոխելու հավատը»,-ասաց Հրանտ Միքայելյանը:

Նրա դիտարկմամբ, Փաշինյանը կենտրոնացնում է նաև իշխանությունը: «Այդ կենտրոնացումը բազմաթիվ ավտորիտար միտումներ ունի: Սա արվում է ոչ միայն իր սեփական իշխանությունը պահելու, այլ հենց Արցախը հանգիստ հանձնելու համար: Նպատակը նաև այլ, շատ ավելի թույլ, օտարերկրյա ուժերի ենթարկվող Հայաստանի ստեղծումն է, Հայաստանին սուվերենությունից զրկելն է: Հիմա նոր օրենքներ են ընդունում, որ սահմանափակեն խոսքի ազատությունը, տեղեկատվության տարածումը, և այդ ամենի հիմքում հենց նշված նպատակների իրագործումն է»,-նկատեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախի իշխանությունների հայտարարություններին՝ ուղղված Փաշինյանին: Հիշեցնենք, որ նախ՝ ԱՀ ԱԽ-ն հայտարարեց, որ Փաշինյանի կողմից իր ասուլիսի ժամանակ հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, հունվարի 12-ին էլ տեսակամուրջի ժամանակ ԱՀ պետնախարարը հստակ ազդակներ հղեց ՀՀ իշխանությունների որոշ մոտեցումների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադառնալով նաև Փաշինյանի այն պնդմանը, թե Արցախի իշխանությունների հետ իրենց մոտեցումները ներդաշնակ են՝ քաղաքագետը նշեց. «Պնդումները, թե մոտեցումները ներդաշնակ են, արվում են թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ արցախահայության, թե՛ Երևանում ակտիվ շրջանակների դիմադրությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով: Փաշինյանի այն հայտարարությունը, թե մոտեցումները նման են, իրականությանը չի համապատասխանում: Իրականում Փաշինյանի տարաձայնություններն Արցախի իշխանությունների հետ պարզ էին դեռ 2018-ի վերջից, երբ նա սկսեց ԱՀ տարբեր պաշտոնյաների մեղադրել ինչ-որ լոյալության բացակայության մեջ: Այդ տարաձայնությունները պարզ էին նաև այն ժամանակ, երբ սկսեց ճնշել Արցախի իշխանություններին, որ աշխատանքից ազատեն տարբեր գեներալների, ՊԲ նախարարին և այլն: Թեպետ տարաձայնությունները պարզ էին, բայց ԱՀ իշխանությունները հասկանում էին, որ մեծապես կախված են ՀՀ իշխանությունների կամքից ու ցանկություններից: Սա գիտակցելով՝ փորձում էին գիծը շատ չանցնել և, այսպես ասած, մեծ հակամարտության մեջ չմտնել»:

Մեր զրուցակցի խոսքով, այս մոտեցմամբ էին պայմանավորված շրջափակումից հետո ոչ թե ՀՀ կառավարության, այլ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացված ակցիաները: «Մարտավարական տեսանկյունից ճիշտ քայլ էր, այլընտրանք չկար, թեպետ իրականում, իհարկե, խնդիրը գալիս էր ՀՀ իշխանություններից, որոնք նպատակադրված հանձնում են Արցախը: Իսկ հիմա, նույնիսկ լրջագույն վտանգները հաշվի առնելով, Արցախի իշխանություններն այլևս չեն կարող չխոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսում են, և սկսեցին բացեիբաց հայտարարություններ անել: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի փաստացի վարչապետն անցել է բոլոր կարմիր գծերը»,-շեշտեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, որքան հիմա են: «Իրականում Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, ինչքան հիմա են: Բայց հարաբերությունները վատ են ոչ միայն ՌԴի, այլև բոլոր արտաքին գործընկերների հետ: Տարբերությունն այն է միայն, որ ՌԴ-ի հետ ունեցած վատ հարաբերություններն արտահայտվում են բարձրագույն մակարդակով ու արդեն ազդում են նաև մեր ոչ միայն անվտանգության, այլև կենսական շահերի ապահովման վրա: Նույն ֆրանսիացիները, իմ տեղեկություններով, նույնպես շատ դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից: Դժգոհ են նաև Իրանում: Մեծ հաշվով՝ ՀՀ բոլոր հնարավոր գործընկերները, դաշնակիցները դժգոհ են: Հարց է, թե ով է գոհ, ու ով է անընդհատ հայտարարում իր գոհ լինելու մասին. առաջին հերթին՝ Էրդողանը, երկրորդը՝ Ալիևը: Հատկապես Էրդողանը բաց տեքստով անընդհատ հայտարարում է, որ «Փաշինյանն ընդունելի է, իսկ իր հակառակորդները վտանգավոր ուժեր են»:Այսինքն, ՀՀ գործընկերները, դաշնակիցները, Փաշինյանի պահվածքից ելնելով, ո՛չ գործընկերային, ո՛չ էլ առավել ևս դաշնակցային հարաբերություններ չեն կարող ցուցաբերել, մինչդեռ Հայաստանի թշնամիները գոհ են իր պահվածքից»,- հավելեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանը կարծում է, որ արդեն քիչ-քիչ պարզ են դառնում նաև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ներկա, այսպես կոչված, բանակցային գործընթացում. «Փաստական տվյալներ դեռ չկան, այդ մասին բաց տեքստով դեռ չենք կարող խոսել: Պարզապես հետաքրքիր է, թե ինչքանով է այս սուբյեկտը՝ Փաշինյանը, հավատում, որ թուրքերի հետ իր որևէ պայմանավորվածություն իրականացվելու է: Պարզ է, որ թուրքերը չեն կատարելու պայմանավորվածությունները, իսկ Ալիևը տարեվերջին մեդիա արշավ սկսեց՝ հայտարարելով, որ հաջորդ նպատակը Երևանն է: Չգիտեմ, թե Փաշինյանը ներքին ինչ մղումներ ունի, բայց եթե անգամ Հայաստանի տնտեսության մասով որոշակի հաշվարկներ ունի, դրանք ևս իրականություն չեն դառնալու»:

Ամփոփելով ու խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր լուծումների մասին՝ քաղաքագետը նշեց. ««Ի՞նչ պետք է անել» հարցը պետք է հասցեատեր ունենա: Բայց հարց է՝ ո՞վ է հասցեատերը: Եթե հասցեատերը ՀՀ կառավարությունն է, այլ պատմություն է, եթե ընդդիմությունն է, այլ հարց է, եթե հասարակական լայն շրջանակներն են՝ կրկին այլ հարց է: Քանի դեռ կոնկրետ հասցեատեր չունենք, չենք կարող խոսել այն մասին, թե ինչ լուծումներ կան: Հաշվի առնելով սա՝ այս պահի դրությամբ մենք պարզապես անորոշ վիճակ ունենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում