Պատգամավորական մանդատից չզրկվելու համար՝ բժշկի թուղթ է բերել
MediaHub-ի տեղեկություններով, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանը, որպեսզի չզրկվի պատգամավորական մանդատից, բժշկի թուղթ է ներկայացրել՝ բացակաները հարգելի համարելու համար։
Փաստորեն Իշխան Զաքարյանը հետեւել է ՔՊ-ականների «խորհրդին», ովքեր ծաղրելով ընդդիմությանն ասում էին՝ «հետո բժշկի թուղթ պիտի բերեք, որ բացականները հարգելի համարվեն»։
Թերևս սրանով է պայմանավորված, որ անկախ պատգամավոր Զաքարյանի անունը չկա անհարգելի բացակայածների ցուցակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն խորհրդի նիստ է գումարել՝ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով։ Ուշագրավն այն է, որ բացակայած 22 պատգամավորներն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից են, մինչդեռ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներն էլ են «Դիմադրություն» շարժման ակցիաների եւ հանրահավաքների ժամանակ բացակայել նիստերից։
Ստացվում է, որ իշխանությունը հակված չէ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին զրկել մանդատներից, թեպետ "ճանապարհի կեսին" պարզվեց, ասենք այսպես փոշմանել է։
MediaHub-ը գրել էր, որ ՔՊ֊ն որոշել է շանս տալ ընդդիմությանը և մանդատներից զրկելու գործընթացից այս պահին հրաժարվում է. այսօր Հայկ Կոնջորյանը հայտարարեց. "Ընդդիմությանը հնարավորություն ենք տալիս, որպեսզի գան խորհրդարան ու աշխատեն, որովհետև ընդհանրապես սխալ է պառազիտանալ հարկատուների վրա»։
Հիշեցնենք, որ հինգ ամիս առաջ, երբ ընդդիմությունը փողոցային պայքար էր մղում՝ ինշխանության հրաժարականի պահանջով, ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Եթե ընդդիմությանը թվում է՝ մենք պետք է դիմենք ՍԴ եւ ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ եւ չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»։
Փաստացի, սա «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանության հերթական "ամբիցիոզ" գործընթացն էր՝ վախի մթնոլորտ ստեղծելու եւ ընդդիմության պլանավորած պայքարի նոր ալիքը վիժեցնելու համար։
Աղբյուր՝ MediaHub


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...