Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 4
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ Շուտով պարզ դարձավ, որ արբանյակի շահագործման համար անհրաժեշտ է Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն ստեղծել. այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արբանյակի արձակման հաջորդ օրը եւ կենտրոնի կառուցման վերջնաժամկետ նշեց 2023թ.-ի վերջը։ Այնուհետեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորի՝ կառավարման կենտրոնի ստեծման մասին հարցին, վստահեցրեց, որ այն պատրաստ կլինի մինչեւ 2022-ի տարեվերջ։
Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 18-ին, արդեն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ արբանյակի թեստավորումներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման, իսկ կառավարման կենտրոնը շուտով կբացվի: Մինչեւ տարեվերջ նման կենտրոն այդպես էլ չբացվեց: Վերջերս «Սիվիլնեթ»-ը հարցում էր ուղարկել ԲՏԱ նախարարություն եւ հստակ ժամկետներ խնդրել: ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են, որ բացման կոնկրետ ժամկետ հայտնի չէ, եւ կենտրոնը նախատեսվում է գործարկել 2023թ.-ի ընթացքում։ Նախարարությունից նաեւ հստակեցրել են, որ Հայաստանում ընդունիչ կայանը դեռեւս չի ստեղծվել։
Նկատենք, որ արբանյակի գործարկման օրվանից տարատեսակ ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ են հնչում արբանյակի պատկանելության, հնարավորությունների եւ նպատակահարմարության մասին, եւ, ամենակարևորը, ինչպես նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որեւէ նկարահանում չի արվել կամ չի հրապարակվել ամենազոր արբանյակի կողմից: Եթե պատերազմի հանցանքներն էլ մենք չենք կարողանում ապացուցել արբանյակից արված կադրերով, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես դրա գոյությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 16
Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12
Սևանի հարցը Ղարաբաղի նման հարց է. Փաշինյանը խաբել է. մաս 165
Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11
Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 6
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...