Ստեղծվել է ռեզիստենտ բակտերիաների դեմ նոր հակաբիոտիկ
Ստեղծվել է հակաբիոտիկների նոր տեսակ, որն արդյունավետ է բուժման հանդեպ ռեզիստենտ բակտերիաների՝ էնտերոկոկերի դեմ։ Ումեո համալսարանի (Շվեդիա) եւ Վաշինգտոնի համալսարանի Բժշկության դպրոցի (ԱՄՆ) գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Հակաբիոտիկների GmPcides նոր դասը ստեղծվել է այն միացություններից, որոնց հիմքում ընկած է 2-պիրիդոնը՝ բուրավետ հետերոցիկլ, որը ներառում է ազոտի ատոմ՝ միացած թթվածնի ատոմի հետ։ Ընդ որում՝ կամ ազոտին, կամ թթվածնին միացած է մեկ պրոտոն։ Հակաբիոտիկի մոլեկուլում 2-պիրոդոնը ձուլված է հնգանդամ օղակին, որը ծծումբ է պարունակում։ Ցույց է տրվել, որ այսպիսի կարկաս ունեցող միացություններն ակտիվ են վանկոմիցինի հանդեպ ռեզիստենտ էնտերոկոկերի (VRE) դեմ, որոնք ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնների կողմից համարվում են լուրջ սպառնալիք համաշխարհային առողջապահության համար։
Գիտնականները ցույց են տվել, որ այս հակաբիոտիկներն ունեն բակտերիոստատիկ ակտիվություն ակտիվ բաժանվող էնտերոկոկային բջիջների հանդեպ, այսինքն՝ կանխում են դրանց բազմացումը։ Բացի այդ, հայտնաբերվել է մանրէասպան ակտիվություն չբաժանվող բջիջների հանդեպ։ Հակաբիոտիկը VRE չբաժանվող ֆրատրիցիդներում առաջ է բերում հարեւան բջիջների մահ տոքսինների արտազատման միջոցով։ 2-պիրոդոնային միացությունների համատեղ կիրառումը վանկոմիցինի եւ այլ հակաբիոտիկների հետ նպաստում է սիներգիկ էֆեկտին, որը ոչնչացնում է նախնական ռեզիստենտ բակտերիաների տարբեր կլինիկական շտամները։
Հակաբիոտիկների նոր դասն օգտակար է ոչ միայն VRE-ի դեմ պայքարում։ Դրա հանդեպ ընկալունակ են հակաբիոտիկների հանդեպ կայուն շատ գրամդրական միկրոօրգանիզմներ, այդ թվում նրանք, որոնք հիվանդանոցների ներսում, բուժօգնության ցուցաբերման հետ կապված, առաջ են բերում ռեզիստենտ վարակների թվի աճ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ