Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք) Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելք Կանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասին Ուկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառով ՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահին Միացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասին Բուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջին Գործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշը ԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. Զախարովա

Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարՍոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքումՀայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքովՆորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես ՄոհամմադիինՌուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և ՊավլոգրադինԹրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանումԱյսուհետ անգամ մանկապարտեզներում երեխաները ՀՀ օրհներգը պետք է կատարեն կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքինՁմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԱստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիրԵրբ և ինչպես պետք է հնչի ՀՀ օրհներգը. կառավարության նոր որոշումըԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ
Հայաստան

Չեմ հասկանում ՊՆ-ի լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել. զոհված Հրաչ Փիլիպոսյանի հայր

Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելուց 17 օր անց էլ հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը, հստակ չգիտի, թե հունիսի 18-ին, մարտական դիրքում ինչ հանգամանքներում է զոհվել 20–ամյա որդին։

«Ես հերոս տղա եմ տվել, պահանջս այն է, որ գային, ցավակցեին, ասեին՝ քո տղան հերոս է, չի վախեցել, չի թաքնվել։ Իմ երեխեն թաքնվող տեսակ չէր, էն հոգեբանությունն ու դաստիարակությունը չուներ, որ թաքնվեր։ Չեմ հասկանում Պաշտպանության նախարարության լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել, ուրիշ բան չեմ սպասում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։

Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհ ունենալու մասին NEWS.am-ին հայտնել էր Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Պաշտպանության նախարարությունն այդպես էլ հաղորդագրություն չտարածեց հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին։ Օրեր անց՝ հունիսի 23-ին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։

Հրաչը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հունիսի 21-ին, հայրենի գյուղում։

«Քննիչի հետ եմ երկու բառ խոսել, բայց հստակ բան ինձ չի ասել։ Քննիչն ասաց, թե քննություն է տարվում, ոչ մի բան չի թաքցվելու, ճշմարտությունն իմանալու ենք, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը մեղավոր լինի, նա պատժվելու է։ Քննիչին ասացի՝ երբ զինվորների հետ զրուցել եք, ի՞նչ եք հասկացել, ասաց՝ իմ վարկածն այն է, որ թշնամու գնդակից է զոհվել Հրաչը։ Ինձ այսքան բան է ասել։ Պաշտպանության նախարարությունից զանգ չեմ ստացել, նրա հուղարկավորությանը ՊՆ-ից մարդիկ կային, մոտեցել էին ինձ, ես սիրտ չունեի, չէի կարողանում խոսել։ Ինձ Հրաչի զոհվելու հանգամանքների մասին ոչ մի բան չասվեց, ես էլ միայն ասացի՝ հայրենիքին էսպիսի երեխա տվեցի, էս ի՞նչ եղավ գանձիս հետ։ Զինծառայողների հետ զրույցներից եմ իմացել, որ Հրաչը եղել է թշնամու կողմից աննկատ մասում, կապ են տվել, որ շարժ կա, ասել են՝ Հրաչ, սպասիր, խոսեմ շտաբի հետ, բարձրանամ պոստ, Հրաչը չի սպասել ու պոստ է վազել»,- պատմեց Հրաչի հայրը եւ հավելեց, որ լսել է, թե Հրաչին դժվարությամբ են իջեցրել, որովհետեւ թշնամին շարունակել է կրակոցները։

Ըստ Վաչիկ Փիլիպոսյանի՝ Հրաչը սրտի եւ գլխի շրջանում է մահացու վիրավորում ստացել։ Հայրը համոզված է, որ որդին ծառայության 11 ամիսների ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել ծառայակիցների հետ։

«Ես հստակ գիտեմ, որ տղաս բանակային կյանքում ոչ մեկի հետ վիճաբանություն չի ունեցել, դաստիարակված տղա էր, գնացել էր ծառայելու, ուսման պատճառով մեկ տարի ուշ գնաց ծառայության, անընդհատ գնում էր զինկոմիսարիատ, ասում՝ ինձ բանակ տարեք։ Չի եղել դեպք, երբ նեղվի, զանգի ինձ, ասի՝ չեմ կարողանում ծառայել, երբ զանգել է՝ միշտ գոհ է եղել։ Ինքը էն երեխան չէր, որ կարող է իր հետ խնդիր առաջանար։ Իմ հավատն այն է, որ թշնամու գնդակից է տղաս զոհվել, ուրիշ մարդ չէր կարող իմ երեխային խփել, ես համոզված եմ դրանում եւ այդ հույսով էլ ապրում եմ»,– ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։

Հրաչի հետ հայրը վերջին անգամ խոսել է հունիսի 18-ին, 21։30-ի սահմանում։ Հրաչը բարձր տրամադրություն է ունեցել. «Ասաց՝ հաց ուտենք, ավելի ուշ կզանգեմ, կխոսենք։ Իսկ առավոտյան արդեն իմացանք դեպքի մասին»։

20-ամյա Հրաչը դիրքերից մի քանի օր առաջ էր իջել, պետք է 14 օր մնար, բայց 7-րդ օրը լրանալուց հետո նրան կրկին ուղարկել էին դիրք՝ 7 օրով, խոստացել էին՝ արձակուրդի տեսքով խրախուսում կստանա։

«Էս անգամ էլ ասին՝ գնա դիրքեր, կխրախուսենք, էլի կգնաս արձակուրդ, էն էլ երեխաս գնաց, հետմահու խրախուսեցին»,- ասաց հայրը։

Հուլիսի 30–ին Հրաչի ծառայության մեկ տարին է կլրանար։ Հոր խոսքով՝ ծառայության 8 ամիսները Հրաչն անընդհատ դիրքերում է եղել։ Նա Ճամբարակում էր ծառայում։ Ծառայության 11 ամիսների ընթացքում Հրաչը երկու անգամ արձակուրդ էր եկել։ Վերջին անգամ ապրիլին էր տանը եղել, հասցրել էր նաեւ «Եռաբլուր» այցելել։

Հրաչը Երեւանում ստացել էր ավտոէլեկտրիկի մասնագիտացում, նպատակ ուներ բանակից հետո ավտոսպասարկման կետ բացել ու հոր հետ աշխատել։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հրաչ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հրաչի՝ հետմահու պարգեւատրվելու մասին, ծնողները համացանցից են տեղեկացել։ «Ո՛չ զանգ եմ ստացել, ո՛չ էլ եկել են մեդալը հանձնել»,- ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։