Գեղեցկության 5 գաղտնիք, որոնք ակնթարթորեն կերիտասարդացնեն ձեզ
1․Ընտրեք նուրբ երանգի շրթներկ
Ընտրեք վարդագույն, կարմիր կամ նյուդ գույներ ու հեռու մնացեք շագանակագույնից, նարնջագույնից։ Դրանք տեսողական առումով կարող են ձեր ատամներին դեղին գույն հաղորդել։ Հարկ է նաեւ հիշել, որ առանց դիմահարդարման շրթներկի կիրառումը ձեզ տարիքով ավելի մեծ է դարձնում։
2․Օգտագործեք ռետինոլ + վիտամին A
Ռետինոլը կոլագենի ստեղծման եւ կնճիռների դեմ պայքարի համար առաջին միջոցն է։ Այն նաեւ օգնում է ազատվել պզուկներից եւ արագ վերականգնում է մաշկը նույնիսկ սպիներից հետո։ Փնտրեք կոսմետիկա, որը պարունակում է ռետինոլ եւ վիտամին A: Փորձեք թեթեւ քսուք մաշկի ամենօրյա խոնավացման համար:
3․Ընտրեք ճիշտ քողարկիչ
Վատ քողարկիչը կարող է ծորել եւ խցանվել կնճիռների մեջ՝ ընդգծելով տարիքը: Բացի այդ, կարեւոր է ընտրել ճիշտ գույնը։ Փորձեք ավելի չոր, կոմպակտ քողարկիչ, որը տարիները կհեռացնի ձեր դեմքից։ Այն չունի այնքան յուղայնություն, որքան սովորական քողարկիչը, ուստի ավելի դիմացկուն է եւ պահպանվում է ամբողջ օրվա ընթացքում: Բացի այդ, այն ավելի լավ է թաքցնում տարիքային բծերը եւ մաշկի թերությունները:
4․Աչքերն ընդգծեք միայն փափուկ մատիտով կամ ստվերներով
Եթե դուք տարիներ շարունակ օգտագործում եք հեղուկ մատիտներ կամ երբեւէ չեք ընդգծում ձեր աչքերը, ապա ժամանակն է փորձել աչքերի մատիտը: Պարզապես մի մոռացեք այն տարածել: Սա կօգնի ավելի մեծացնել աչքերը։
5․Օգտագործեք հակաօքսիդանտ պարունակող արեւապաշտպան քսուքներ
SPF 30 պետք է օգտագործել ամեն օր՝ անկախ սեզոնից: Բայց հակաօքսիդանտներ պարունակող բանաձեւը նվազեցնում է նաեւ օքսիդատիվ գործընթացը, որը հանգեցնում է մաշկի ծերացման, բացի այդ, նման քսուքը հաճախակի կրկնակի կիրառություն չի պահանջում։ Օգտագործեք առանձին կամ որպես դիմահարդարման հիմք։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից