«Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին». Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին
Քանի դեռ կիսամյակի ամփոփումը չկա, ես վաղ եմ համարում անդրադառնալ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Անդրադառնալով նրան, որ ընդդիմությունն ասում է, որ օրակարգային կարևորը հարցը Բերձորի հանձնումն է, իսկ իշխանությունը շրջանցում է այդ հարցը՝ կեղծ օրակարգ առաջ բերելով, պատգամավորը ասաց, որ բացարձակապես չի արձագանքի այդ հայտարարություններին, քանի որ փորձ է կատարվում ցանկացած ոչ իրավափաչ վարքագիծ ծածկել ինչ-որ էմոցիոնալ թեմայով:
Հարցին՝ հիմա օրակարգային հարցը Բերձորի հանձնո՞ւմն է, թե ընդդիմությանը պաշտոններից զրկելըը, Վարդանյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան և այդ խնդիրը որտեղից է առաջացել։ Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին։ Ընդհանրապես պետք է զերծ մնալ այնպիսի հարցերի հրապարակային քննարկումից, որոնք կարող ենք վտանգել տարածաշրջանային անվտանգությանը»,- ասաց Վարդանյանը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս