Ի՞նչպես կարող են վնասել ատամներին առանց շաքարի ըմպելիքները
Ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիայի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առանց շաքարի ըմպելիքների թթուները կարող են քայքայել ատամի էմալը:
JADA Foundational Science ամսագրում հրապարակված հետազոտությունն ընդլայնում է մեր պատկերացումները թթվային ըմպելիքների օգտագործումը սահմանափակելու կարեւորության մասին:
Թթվային մթերքները եւ ըմպելիքները կարող են քայքայել էմալը, որը պաշտպանում է ատամները, այդ գործընթացը կոչվում է ատամների էրոզիա: Ատամների էրոզիան անշրջելի է եւ կարող է ճանապարհ բացել կարիես կամ վարակ առաջացնող բակտերիաների համար: Այն կարող է նաեւ հանգեցնել ատամների գունաթափման, քանի որ սպիտակ էմալը մաշվում է՝ բացելով դենտին կոչվող դեղին շերտը:
Հետազոտության շրջանակներում վերջերս հեռացված մարդու ատամները թրջել են 7 տարբեր առանց շաքարի ըմպելիքների մեջ (եւ համեմատության համար մեկ քաղցր գազավորված ըմպելիքի մեջ)՝ պարզելու, թե դրանցից որոնք են էրոզիա առաջացնում։ Ատամները այդպես մնացել են քսանչորս ժամ, ինչը, ըստ հետազոտողների, համապատասխանում է այդ ըմպելիքների տարեկան ազդեցությանը։
Շաքարով գազավորված ըմպելիքը եւ առանց շաքարի գազավորված ըմպելիքը համեմատելիս պարզվել է, որ երկու ըմպելիքների թթուներն էլ առաջացնում են ատամի էմալի էրոզիա։ Քաղցրացուցիչի տեսակն ավելի քիչ կարեւոր գործոն է եղել, քանի որ ըմպելիքի թթուն է քայքայել էմալը:
Հետազոտողները նաեւ էրոզիա են նկատել անուշաբույր գազավորված ըմպելիքների մեջ, թեեւ այն ավելի քիչ է եղել, քան շաքարով եւ առանց շաքարի գազավորված ըմպելիքներում: Հետազոտության ընթացքում միակ ըմպելիքները, որոնք չեն քայքայել էմալը, եղել են չգազավորված եւ առանց բուրմունքի շշալցված ջրերը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից