Գիտնականները հայտնաբերել են մանրէներ, որոնք կարող են կրծքի քաղցկեղի մետաստազներ առաջացնել
Չինացի գիտնականները հայտնաբերել են մանրէներ, որոնք մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի մետաստազների հավանականությունը։ Այս մասին տեղեկացվել է այն հետազոտությունում, որի արդյունքները նկարագրվել են Cell ամսագրում։
Մկների վրա իրականացված հետազոտությունում գիտնականներն ուռուցքների մեծ մասում հայտնաբերել են ոչ միայն քաղցկեղածին բջիջներ ու իմունագլոբուլիններ, այլեւ կողմնակի միկրոօրգանիզմներ։ Մասնագետները որոշել են մանրամասն ուսումնասիրել դրանց դերը քաղցկեղի եւ մետաստազների առաջացման գործում։
Պարզվել է, որ մանրէների որոշ տեսակներ (Staphylococcus xylosus, Staphylococcus cuniculi եւ Lactobacillus animalis) բարձրացնում են մետաստազների առաջացման վտանգը։ Բացի այդ, այդ միկրոբների հայտնվելը փորձարկվող կենդանիների կաթնագեղձում ուղղակիորեն ազդել է քաղցկեղածին օջախների առաջացման արագության վրա։
Հայտնաբերված մանրէները նաեւ ի վիճակի են եղել ինտեգրվել ուռուցքում եւ փոխել քաղցկեղի՝ տեղաշարժի եւ դիմադրելու արագության համար պատասխանատու բջիջների գենետիկ կառուցվածքը։
Հետազոտողները հետագայում նախատեսում են ուսումնասիրել այդ միկրոօրգանիզմների աշխատանքի մեխանիզմը եւ մշակել ուռուցքներում մանրէների հայտնվելը կանխելու միջոցներ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ