Գիտնականները վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերել քաղցկեղային գոյացություններում
Ուռուցքներում բնակվող բակտերիաները նպաստում են հիվանդների համար վտանգավոր մետաստազների ձեւավորմանը՝ բարձրացնելով վնասված բջիջների դիմադրողականությունը հիվանդության զարգացման ժամանակ: Նման եզրակահանգման են եկել Ուեստլեյքի համալսարանի (Չինաստան) գիտնականները:
Հետազոտության ընթացքում, որի մասին հաղորդում է Cell ամսագիրը, մասնագետները փորձարկում են արել կաթնագեղձի քաղցկեղ ունեցող մկան վրա, որի չարորակ բջիջներում բազմաթիվ միկրոօրգանիզմներ են եղել:
Պարզվել է, որ բակտերիաները կարող են վնասված բջիջների հետ տարածվել արյունատար համակարգով՝ նպաստելով ուռուցքի մետաստազների տարածմանը: Միկրոօրգանիզմներն ունակ են բջջային ակտիվ ցանց ստեղծել եւ նպաստել արյան մեջ բջիջների գոյատեւմանը սթրեսի պայմաններում: Բակտերիաների միայն մեկ ներարկումը կաթնագեղձի ուռուցքի մեջ կարող է ուռուցքի մետաստազների տարածում առաջացնել, որը նախապես նման վտանգի ցածր մակարդակ է ունեցել:
Թեեւ ուսումնասիրությունը պարզել է ներուռուցքային բակտերիաների դերը մետաստազների զարգացման գործում, հեղինակները չեն բացառել հավանականությունը, որ աղիքային միկրոբիոմը եւ իմունային համակարգը կարող են գործել ներուռուցքային բակտերիաների հետ՝ նպաստելով քաղցկեղի արագ զարգացմանը:
Հետագայում գիտնականները մտադիր են պարզել, թե ինչ եղանակով են բակտերիաները ներթափանցում ուռուցքային բջիջներ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից