Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների» Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը
Տեսանյութեր

Էդմոնին ասել եմ՝ եթե Նիկոլն ուզում ա, թող իր ընտանիքը տանի, տա Ալիևին, մենք չենք ուզում». Արցախցի

168.am-ը գրում է.

«Երեկ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ստեփանակերտի շուկայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի հետ թեժ զրույց ունենում մի խումբ արցախցիներ:

168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի շուկայի աշխատակից Սիլվա Դանիելյանը, ով ներկա է գտնվել այդ զրույցին, ասաց՝ շատ թեժ է անցել իրենց հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ:

«Ես անձամբ մոտեցել եմ նրան, ասել՝ դու սկզբից Փաշինյանի մարդը չես եղել, կռվեցիք, իրար քացով խփեցիք Ազգային ժողովում, իրար ինչ ասես՝ ասեցիք, հիմա այդ ի՞նչ եղավ, պատճառն ի՞նչ է, որ եկել ես, գովում ես իրեն: Պաշտոն է տվել, դրա համա՞ր, ապրելու խնդիր չունես, չէ՞…»,- ասաց Սիլվա Դանիելյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանից ստացել է պատասխան՝ ուղղակի չենք ուզում պատերազմ լինի նորից, կրկին զոհեր ու ավերածություններ լինեն:

Ստեփանակերտի շուկայում Էդմոն Մարուքյանի զրուցակիցները հարցրել են նաև՝ ինչո՞ւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ Արցախ չի եկել, ինչո՞ւ չի հետաքրքրվում գերիների խնդրով:

«Հերիք չէ՞ր այն ամենը, ինչ բերեց Արցախի գլխին: Երեկ՝ Խրամորթը, այսօր՝ Փարուխը, ի՞նչ է լինելու վաղը: Մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում: Դա բացառված է»,- Էդմոն Մարուքյանի հետ իրենց զրույցի մանրամասները հայտնեց Սիլվա Դանիելյանը:

Ըստ նրա՝ շուկայի վերևի հատվածում իրենց զրույցից հետո, մի խումբ էլ իրենց հարցերը Էդմոն Մարուքյանին ուղղել են արդեն ներքևում:

«Մարդիկ այնպես էին վրա տվել, շուկայի հետևի կողմով փախավ: Մենակ էր եկել շուկա, սովորաբար, որ միշտ գալիս էր, մտնում էր շուկա, ժենգյալով հաց գնում, թթու էր վերցնում, զրուցում էր մարդկանց հետ: Այսօր ամեն անգամվա պես չէր: Ժողովուրդը վրդովված էր: Բոլորս հավաքվեցինք»,- ասաց ստեփանակերտցի Սիլվա Դանիելյանը:

Հարցին՝ չի՞ վախենում իր ակտիվ քաղաքական դիրքորոշման համար, արցախցի կինն ասաց՝ ոչնչից չեմ վախենում:

«Ես միշտ էլ ասել եմ, ինչ մտածել եմ: Էդմոն Մարուքյանի հետ կռվել եմ, լավ եմ արել, որովհետև ինքը նիկոլական է: Մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում: Մեր կամքն այն է, որ հանրաքվե անենք, մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, որ Ռուսաստանը մեր անվտանգությունն ապահովի, մենք ապրենք»,- ասաց Սիլվա Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այսօր այդ հարցով հանրահավաք է սպասվում Ստեփանակերտում:

«Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է տալ Ադրբեջանին, մենք չենք ուզում: Այստեղ խոսում են, որ նա արդեն ստորագրել է այդ փաստաթուղթը ու ապրիլի 6-ին գնում է, որ հաստատի: Եսիմ, չգիտեմ… Գիտե՞ք՝ ինչ խուճապ է այստեղ, մարդիկ ինչքան վախեցած են: Ո՞վ կուզի՝ թուրքի հետ միանա, թուրքի հետ ապրի»,- ասաց Սիլվա Դանիելյանը:

Արցախցիները, ըստ նրա, չեն հասկանում՝ այդքան երիտասարդ տղաների կյանքեր ինչո՞ւ զոհեցին:

«Տալիս էիր, սկզբից տայիր: Դու ինքդ էիր ասում՝ զրոյական կետից եմ սկսում: Ասում էիր՝ Սերժն ո՞վ է, Ռոբերտն ո՞վ է, ես իմ կետից եմ սկսում… Ես Մարուքյանին սա էլ եմ ասել: Ասել եմ՝ լսիր, Մարտի 1-ի հանցագործը հենց ինքն է, հրահրողն ու դրդողն ինքն է եղել: Տեսանյութում էլ է ասում՝ Երևանը պետք է ազատագրենք Ղարաբաղի տականքներից: Ինքը վատթարագույնն է արել: Փաշինյանի համար Շուշին դժգույն էր, Քարագլուխը մեզ պետք չէր, բա քեզ ի՞նչ է պետք: Էդմոնին ասել եմ՝ եթե Նիկոլն ուզում ա, թող իր ընտանիքը տանի, տա Ալիևին, մենք չենք ուզում, մեզ պետք չի»,- եզրափակեց Սիլվա Դանիելյանը»: