Նոր մեթոդը կօգնի ավելի արագ ախտորոշել թրոմբոզները COVID-19-ի դեպքում
Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզոր»-ի Գ.Ն. Գաբրիչեւսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի ռուսաստանցի սրտաբանները մշակել են COVID-19-ով պացիենտների թրոմբոզի ախտորոշման նոր միջոց։
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, նոր մեթոդը հիմնված է պացիենտի արյան մեջ էնդոթելին-1-ի մակարդակը պարզելու վրա, որը գոյանում է ի պատասխան անոթների պատերին SARS-CoV-2-ի ներմուծման, ինչը հանգեցնում է այդ անոթների նեղացման։
Մասնագետները հույս ունեն, որ այս մեթոդի օգնությամբ կարելի կլինի հայտնաբերել թրոմբոզները իրական ժամանակում, ինչը կօգնի ժամանակին սկսել բուժումը։ Մասնագետները նաեւ կարծում են, որ այդ մեթոդը կարող է արդյունավետ լինել վիրուսի բոլոր հայտնի շտամների, այդ թվում օմիկրոնի դեպքում։
«Այսօր բոլորի կողմից ընդունված մեթոդների օգնությամբ բոլոր փոփոխությունները մենք տեսնում ենք ավելի ուշ, երբ արդեն թրոմբներն առաջացել են, սիրտը եւ մյուս օրգանները տուժել են արյան հոսքի եւ թթվածնի պակասից։ Իսկ էնդոթելին-1-ի մակարդակը հնարավորություն է տալիս տեսնել այս ամբողջ պրոցեսին նախորդող փուլը»,- ասել է Գաբրիչեւսկու անվան ինստիտուտի կլինիկական աշխատանքի գծով փոխնտօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան։
Ըստ նրա՝ որքան ավելի բարձր է էնդոթելին-1-ի մեծությունն արյան մեջ, այնքան ավելի հավանական է, որ պացիենտի մոտ կարող են առաջանալ սիրտ-անոթային բարդություններ, որոնք կներառեն անոթների սպազմը եւ սրտի, ուղեղի կաթվածների ու թրոմբոէմբոլիայի հանգեցնող թրոմբները։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ