ԵՄ-ի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի ազատականացումը տեղի կունենա մինչև ամառ. Յունկեր
Եվրամիության և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի ազատականացումը տեղի կունենա մինչև 2017 թվականի ամառ: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է interfax.ru-ն:
«Մենք քննարկել ենք վիզային ազատականացման հարցը, դա տեղի կունենա մինչև ամառ»,- ասել է Յունկերն Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ:
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը Կիևի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որ մոտ ժամանակներս երկրի քաղաքացիներին կտրամադրվի առանց վիզայի ռեժիմ, բայց Եվրամիությունում մինչ այժմ չեն կայացրել այդ որոշումը:
Փետրվարի 2-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացման օգտին: Ուժի մեջ մտնելու համար Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը պետք է հաստատի ԵՄ խորհուրդը:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...