Գիտնականները շարունակում են վախեցնել. 2029 թվականին խիստ վտանգավոր աստերոիդ կմոտենա Երկրին
Գրեթե 400 մետր տրամագծով խիստ վտանգավոր Ապոֆիս աստերոիդը, որը կշռում է ավելի քան 30 տոննա, Երկրին կմոտենա 2029 թվականին Տիեզերագնացության օրվանից անմիջապես հետո, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը: Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, փոխանցել է Գազետա-ն։
Հետազոտողների կանխատեսումների համաձայն՝ Ապոֆիսի (որը ստացել է հին եգիպտական կործանման աստված Ապոֆիսի անունը) առավելագույն մոտեցման պահը տեղի կունենա ապրիլի 13-ին։
«Մոտեցման արագությունը կկազմի վայրկյանում 7.42 կիլոմետր։ Մարմնի՝ Երկրի մակերեսին բախվելիս արտազատվող էներգիան կկազմի 1.717 մեգատոննա։ Երկրաշարժի ուժգնությունը վթարի վայրից 10 կմ շառավղով կարող է հասնել Ռիխտերի սանդղակով 6.5 բալի, քամու արագությունը վայրկյանում կկազմի առնվազն 790 մետր», - Ապոֆիսի՝ Երկրի հետ հնարավոր բախման ժամանակ ավերածությունների մասին կանխատեսել է ինստիտուտը։
Կանխատեսվում է, որ աստերոիդի բախումը կարող է առաջացնել 30 անգամ ավելի հզոր պայթյուն, քան 1961 թվականին խորհրդային ամենահզոր ջերմամիջուկային ռումբի պայթյունը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ