Սաղմոնը կարող է օգտակար լինել աթերոսկլերոզի դեմ պայքարում
Սննդակարգում սաղմոն ներառելու դեպքում այն կարող է օգնել աթերոսկլերոզի դեմ պայքարում: Այս մասին գրում է Eat This, Not That!-ը՝ հղում անելով The Journal of Clinical Investigation-ում հրապարակված նոր հետազոտությանը:
Հետազոտության առաջատար հեղինակ Հիլդուր Արնարդոտիրը պատմել է, որ կարմիր ձկան, այդ թվում՝ սաղմոնի մեջ, շատ օմեգա-3 եւ ճարպաթթուներ են պարունակվում: Այս բաղադրիչները ձեւավորում են մոլեկուլներ, որոնք ակտիվացնում են բորբոքումը նվազեցնող եւ զարկերակային հիվանդությունների հաղթահարմանը նպաստող ռեցեպտորները։
«Օմեգա-3 ճարպաթթուները կարող են մի քանի միջոցներով օգնել պաշտպանվել աթերոսկլերոզից, մասնավորապես՝ նվազեցնելով բորբոքումը, որը հիվանդության առաջացման առանցքային գործոն է»,- ասել է մասնագետը։
Սաղմոնը պարունակում է B6 եւ D վիտամիններ, ինչը այն իդեալական մթերք է դարձնում առողջ սննդակարգի համար: Սաղմոնի օգտագործումը կապված է ճանաչողական գործունեության բարելավման, ինչպես նաեւ հոդացավերի նվազեցման հետ:
Սննդաբան Վիկտորյա Գուդմանը խորհուրդ է տալիս ավելի շատ օմեգա-3 ստանալու համար շաբաթական երկու անգամ ճարպոտ ձուկ ուտել եւ ճաշացանկում ավոկադո, կտավատի սերմեր եւ ձիթապտղի յուղ ներառել:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ