Ինչո՞ւ գիտնականները չկարողացան կրկնել քաղցկեղի հետազոտությունների արդյունքները եւ ի՞նչ է դա նշանակում
8 տարվա ընթացքում «Վերարտադրողականության նախագիծ. քաղցկեղի կենսաբանությունը» նախագծի հետազոտողները փորձում էին վերարտադրել քաղցկեղի կենսաբանության առանցքային հետազոտությունների արդյունքները։ Արդյունքում՝ նրանց հաջողվեց վերարտադրել 193 փորձի միայն մեկ քառորդը։ Փորձերը հրապարակվել էին քաղցկեղի մասին 2010-2012թթ. հրապարակված 53 առաջատար հոդվածներում։
Ինչպես նշում է Medportal.ru-ն, գիտնականները չեն կարողացել կատարել այդ հոդվածներում նկարագրված փորձերի մեծ մասը, քանի որ չեն կարողացել հավաքել բավականաչափ ինֆորմացիա օգտագործվող մեթոդների մասին կամ ստանալ նյութեր, որոնք անհրաժեշտ էին արդյունքների վերարտադրման համար։ Ավելին, այն 50 փորձերում, որոնք, այնուամենայնիվ, հաջողվել է կրկնել, արդյունքը միջինը 85 տոկոսով ավելի վատ էր, քան ելակետային փորձերի ժամանակ։
5 չափանիշների օգնությամբ գիտնականները չափել են, թե արդյոք փորձի վերարտադրումը հաջող է եղել, ունեցել են արդյոք երկու փորձն էլ՝ ելակետայինն ու կրկնակին, նման արդյունքներ, եւ որքանով են այդ արդյունքները վիճակագրականորեն նշանակալի եղել։
Այս դեպքում գիտնականներին, ինչպես արդեն նշվեց, հաջողվել է վերարտադրել ընդամենը 50 փորձ 193-ից, ընդ որում՝ դեպքերի մեծ մասում արդյունքները չեն համընկել նրանց հետ, որոնք ստացվել էին նախնական հետազոտություններում։
Եթե փորձերը, որոնք անհնար է վերարտադրել, օգտագործվում են կլինիկական փորձարկումների գործարկման եւ դեղերի ստեղծման համար, դա կարող է լուրջ խնդիր դառնալ, չէ՞ որ ստացվում է, որ պացիենտները կարող են առանց որեւէ անհրաժեշտության ենթարկվել ոչ անվտանգ եւ չաշխատող դեղերի ազդեցությանը։ Իսկ մինչկլինիկական հետազոտությունների զգալի անարդյունավետությունը կարող է խանգարել դեղերի ստեղծմանը հետագայում։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները