Ո՞վ էր յուրացրել Աչաջուր համայնքին հատկացված գումարը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարվա մարտին Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի խմելու ջրագծի հիմնանորոգման համար հատկացվել է 2.800.000 դրամ: Հատկացված գումարը Աչաջուր համայնքի ղեկավարությունը յուրացրել է:
Բացի այս, դարձյալ նախորդ տարվա մարտին Աչաջուր համայնքի Նորաշեն թաղամասի խմելու ջրագծի հիմնանորագման համար հատկացվել է 630 հազար դրամ: Ոստիկանները պարզել են, որ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 530 հազար դրամը յուրացրել է համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանը:
Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից