Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է․ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով ստորագրված հայտարարությանը՝ այն համարելով Հայաստանի հերթական նվաստացումը՝ դրանից բխող մյուս հետևանքներով։
«Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է, մեր ազգային շահերի հաշվին թուրքադրբեջանական իղձերի անվերապահ սպասարկումը։
ա/ Ոչ մի խոսք Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի արդեն վեցերորդ ամիսը շարունակվող ներխուժման, դե ֆակտո ադրբեջանական ագրեսիայի մասին։
բ/ «Ի շահ Հարավային Կովկասի կայունության․․․» նշում է հայտարարությունը, իսկ որտե՞ղ է Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահը։ Ոչ մի խոսք գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի մասին։
գ/ Ոչ մի խոսք միջազգային իրավական նորմերով, հանրաքվեով հիմնավորված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի մասին։ Սա, ըստ էության, նշանակում է լռելյայն համաձայնել Արցախի հարցը փակված համարող Ալիևի հռետորաբանությանը։ Սա նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դենոնսացիա․ Եթե ՀՀ-ը չի հետապնդում իր ազգային ու պետական շահերը, միջազգային կառույցներից ի՞նչ ակնկալություն․․․
դ/Ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային․ ըստ էության, մեկ տարի հետո դարձյալ լեգիտիմացվում է թուրքադրբեջանական ագրեսիան և հետագա իրավական և դիվանագիտական հարթակներում թուլացնում, ավելի շուտ՝ չեզոքացնում է ՀՀ պահանջատիրությունը։
ե/Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքների մասին։
զ/ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման կամ պղծման մասին։
է/ «Տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտում և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակում» ․ ահա այս առաջին հայացքից անմեղ հաստատման տակ թաքնված Հայաստանի հերթական նվաստացման, յուրացման և ոչնչացման ծրագիրը, որ մեզ բաժին հանեց ազգակործան ուրացողը։
Այսպիսին է նիկոլի իշխանության գինը, մեր անապագա հեռանկարը։
Պայքար և դիմադրություն...», - գրել է պատգամավորը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ