Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ. Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, որում «նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Պարզվում է, որ զինված ուժերում ոչ միայն «լայնամասշտաբ բարեփոխումներ» են տեղի ունեցել, այլ դրանք դեռ շարունակվում են. նույնիսկ դրանց արդյունավետությունն է արդեն չափված։
Շատ զարմանալի է, որ պաշտպանության նոր նախարարը չի շնորհավորել ԳՇ պետին՝ մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիան խափանելու, Ադրբեջանին հետ մղելու և ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար։
Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ