Դատարանը պետք է դիմի ՍԴ՝ դատական քննության փուլում պատգամավորի անձեռնմխելիության հարցով․ Էրիկ Ալեքսանյան
Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի փորձագետներն անցել են իրենց գործին, կատարում են համապատասխան փորձաքննություն, թե ինչքան կտևի դա, չեմ կարող ասել։ Այս մասին այսօր նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ, «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Միևնույն ժամանակ հույս ունեմ՝ շուտով կունենանք համապատասխան փորձագետների եզրակացություն և հնարավորություն կունենանք այդ եզրակացության շրջանակներում կրկին խափանման միջոցին անդրադառնալ, որովհետև դուք հիշում եք, որ դատարանը մեր միջնորդությունը հետաձգեց մինչև համապատասխան փորձագիտական եզրակացություն ստանալը»,– նշեց նա:
Ալեքսանյանն ընդգծեց, որ մինչդատական վարույթում կա անձեռնմխելիությունը հաղթահարելու կառուցակարգ, ապա դատական քննության ժամանակ կա օրենսդրական բաց. «Պատգամավորի անձեռնմխելիության տեսանկյունից գլխավոր դատախազը դիմում է ԱԺ քրեական հետապնդում հարուցելու նպատակով թույլտվություն ստանալու համար, ազատությունից զրկելու համար։ Սակայն դատական քննության փուլում, երբ առկա է հարուցված հետապնդում, որից հետո անձը նոր է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ, հետևաբար օժտվում է Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության երաշխիքով ընթացակարգ և կառուցակարգ չկա այդ ժամանակ անձեռնմխելիությունը հաղթահարելու տեսանկյունից: Այստեղ կա օրենսդրական բաց, խնդիր եւ դա կարող է լուծել միայն ՍԴ-ն: Այդ պատճառով խնդրեցի, որ դատարանը դիմի ՍԴ եւ պարզի, թե որքանով են Քրեական դատավարության օրենսգրքի 31, 35 հոդվածները համապատասխանում Սահմանադրությանը այն տեսանկյունից, որ դրանք չեն նախատեսում կոնկրետ կառուցակարգ և ընթացակարգ արդեն իսկ հարուցված գործի շրջանակում նոր կարգավիճակ ձեռք բերած անձի անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից քրեական հետապնդումը շարունակելու հարցի տիրույթում»,-հայտարարեց պաշտպանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ