Տարոն Մարգարյանը խնդիր է դրել արտագաղթի հարկադրել եւս հարյուր ընտանիքի
Երեւանում «Վերնիսաժի» տարածքում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. առեւտրով զբաղվող մոտ 100 աշխատողի ոստիկանությունն արգելել է սկսել առեւտուրը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետարանի եւ «Վերնիսաժ»-ի տնօրինության որոշմամբ ձեռագործ եւ ապակե իրերի առեւտրով զբաղվողների սեղանիկները հավաքվել էին, իսկ առեւտրականների առաջ արգելք դրվել:
Առեւտրականներն ասում էին, որ արդեն 20 տարի է՝ իրենք այդտեղ շաբաթ եւ կիրակի օրերին աշխատում են, դրանով վաստակում իրենց օրվա հացը: Նրանց խոսքով՝ իրենց նախօրոք զգուշացում չի արվել եւ հիմա էլ այլ առաջարկությունների չեն արվում՝ կապված այլ տեղ տեղափոխվելու հետ:
Քաղաքացիները պնդեցին, որ իրենք հանուն իրենց աշխատանքի պայքարելու են միչեւ վերջ, քանի որ իրենց համար այլ գործ դժվար կգտնվի:
Ոստիկանությունից սակայն նշեցին, որ իրենք իրենց գործն են արել՝պահպանել են հասարակական կարգը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից