Իմաստ ունի՞ արդյոք տանը պուլսօքսիմետր օգտագործելը
Արդյո՞ք արդյունավետ է տնային պայմաններում պուլսօքսիմետր օգտագործելը, եւ արդյո՞ք այն նվազեցնում է կորոնավիրուսային վարակից պացիենտների մահվան ռիսկը։ Այս հարցերի պատասխանները փորձել են ստանալ հարավաֆրիկացի գիտնականները։
Պուլսօքսիմետրը սարք է, որը գնահատում է արյան հագեցածությունը թթվածնով (սատուրացիա)։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ այդ սարքը սկսեցին ակտիվորեն օգտագործել, չէ՞ որ COVID-19-ի դեպքում որոշ պացիենտների մոտ առաջանում է արյան մեջ թթվածնի մակարդակի իջեցում։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, գիտնականները պուլսօքսիմետրեր են բաժանել ավելի քան 8000 պացիենտի, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, որոնք բուժումը տանն էին ստանում։ Բոլոր մասնակիցների մոտ եղել են հիվանդության ծանր ընթացքի ռիսկի գործոններ, այդ թվում՝ դիաբետ, հիպերտոնիա եւ այլն։
Պացիենտներին սովորեցրել են օգտվել սարքից եւ խնդրել են չափումներ կատարել օրը երկու անգամ։ Եթե ցուցանիշը 95 տոկոսից ցածր էր, նրանք պետք է օգնության դիմեին։ 90 տոկոսից ցածր սատուրացիայի դեպքում նրանց խորհուրդ էին տալիս անհապաղ գնալ հիվանդանոց։
Գիտնականները համեմատել են հետազոտության մասնակիցների մահվան ռիսկը ռիսկի խմբի 30 000 պացիենտների ցուցանիշների հետ, որոնք չեն օգտվել պուլսօքսիմետրերից։ Պարզվել է, որ առաջին խմբում մահվան ռիսկը 52 տոկոսով ավելի ցածր է եղել, քան երկրորդում։
Հետազոտության ընթացքում մահացել է 42 մասնակից։ Համաձայն հեղինակների հաշվարկների՝ առանց պուլսօքսիմետրի օգտագործման մահացությունը կարող էր ավելի քան 2 անգամ բարձր լինել։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ մահացության տարբերությունը խմբերի միջեւ կարող է բացատրվել նրանով, որ մարդիկ, ովքեր մշտադիտարկել են արյան մեջ թթվածնի մակարդակը, ավելի շուտ են դիմել բժշկական օգնություն ստանալու համար։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները