Բաքվում ռուսական դեսպանության աշխատակիցը հանդիպել է բլոգեր Լապշինին
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցն այցելել է Մինսկից Բաքվին արտահանձնված բլոգեր Ալեկսանդր Լապշինին, ՌԻԱ Նովոստիին հաղորդեց ՌԴ դիվանագիտական գերատեսչության ատաշե Դենիս Ապաշկինը:
-Հինգշաբթի կայացել է Ադրբեջանում Ռուսական դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակցի հանդիպումը Մինսկից Բաքվին արտահանձնված բլոգեր Ալեկսանդր Լապշինին: Նրա մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 281.2 (պետության դեմ ուղղված կոչեր) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում), - հաղորդեց Ապաշկինը:
Նրա խոսքերով, առաջիկայում կկայանա դատ՝ խափանման միջոցը որոշելու համար:
-Լապշինը պահման միջոցների վերաբերյալ բողոքներ չունի: Նրան փաստաբան է տրամադրվել: Հեռախոսազանգ կատարելու հնարավորություն է ընձեռնվել: Իրեն լավ է զգում, - հավելեց դեսպանատան ատաշեն:
Zham.am


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ