Ինչպես մազերին փայլ հաղորդել
Եթե անփայլ, չոր եւ դյուրաբեկ մազեր ունեք, ապա պետք է որոշ միջոցներ կիրառեք մազերի փայլը վերականգնելու համար։ Փոխեք մազերի խնամքի ռեժիմը, օգտագործեք փայլ հաղորդող միջոցներ եւ վերանայեք Ձեր սննդակարգը։ Եթե ամառային թեժ արեւը նույնպես ազդում է Ձեր մազերի որակի վրա, եւ դրանք կորցնում են իրենց փայլը, պետք է դիմել հետեւյալ պարզ մեթոդի օգնությանը։
Այսպիսով, ինչպես կարելի է մազերին փայլ հաղորդել. խանութից գնեք բարձորակ կեֆիր եւ քսեք Ձեր մազերին։Մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով եւ սրբիչով։ Կեֆիրը մազերին պետք է թողնել մոտ 30 րոպե, որից հետո կարելի է արդեն մազերը լվանալ։ Կտեսնեք, որ արդեն երկրորդ անգամից հետո Ձեզ կհաջողվի վերադարձնել մազերի փայլը եւ դրանք ավելի գեղեցիկ ու փափուկ տեսք կստանան։
Մյուս տարբերակը. վերցրեք 200 գր. գարեջուր եւ տաքացրեք. մարլան խոնավեցրեք եւ ծածկեք մազերը սկզբում տոպրակով, որի վրայից փաթաթեք նաեւ սրբիչը։ 30 րոպե անց լվացեք գլուխը. գարեջրի հոտ չի զգացվի, եւ մազերը հիանալիորեն կփայլեն։
Մազերին կարելի է նաեւ մայոնեզ քսել։ Մեկ ժամ (կամ մի փոքր քիչ) մայոնեզը պետք է թողնել մազերի վրա եւ լվանալ տաք ջրով։ Այս դիմակը կսուցի եւ կթարմացնի մազերը եւ փայլ կհաղորդի դրանց։
Փորձեք վերոնշյալ բոլոր դիմակները եւ սնուցեք Ձեր մազերը։ Հիշեք, ցանկացած բնական միջոց շատ ավելի օգտակար է, քան բալզամներն ու կոսմետիկ թանկարժեք այլ միջոցները։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը