Քանի՞ կիլոգրամով կարելի է նիհարել 3 ամսում
Շատ արագ նիհարել, իհարկե, հնարավոր է, բայց խորհուրդ չի տրվում՝ նախ առողջության համար դա այնքան էլ անվտանգ չէ, երկրորդ՝ չափազանց արագ կորցրած կիլոգրամները նույնքան արագ էլ կարող են վերադառնալ:
Իսկ 3 ամսվա ընթացքում քանի՞ կիլոգրամով նիհարելն է անվտանգ:
Սա հասկանալու համար պետք է հաշվի առնել քաշի կորստի վրա ազդող 3 կարեւոր գործոն:
Նախ՝ սնունդը: Ըստ դիետոլոգ Սվետլանա Ֆուսի (Ռուսաստան), ճիշտ սնվելը քաշը կորցնելու եւ առողջ քաշը պահպանելու հաջողության 80%-ն է: Օգտագործվող մթերքները պետք է բազմազան լինեն, օրգանիզմը հագեցնեն իր աշխատանքի համար անհրաժեշտ վիտամիններով եւ միկրոտարրերով: Կարեւոր է շատ բջջանյութ օգտագործել, տապակած ուտեստները փոխարինել խաշածով, շոգեխաշածով կամ թխածով: Բացի այդ, սննդակարգում անհրաժեշտ են մեծ քանակությամբ սպիտակուցներ, իսկ ահա ածխաջրերի քանակը ցանկալի է կրճատել:
Բայց հանուն նիհարելու սովի մատնվելը վատ գաղափար է: Սոված մնալով՝ դուք, իհարկե, կնիհարեք, սակայն ձեր առողջության եւ երկարաժամկետ արդյունքների հաշվին:
Երկրորդ՝ կարեւոր է նաեւ մարզումների ինտենսիվությունը: Պրոֆեսիոնալ մարզչի հետ պարապմունքները կօգնեն ձեզ հասնել ավելի լավ արդյունքների: Մասնագետը կկարողանա որոշել անհրաժեշտ ծանրաբեռնվածության չափը եւ կհետեւի, որ ամեն ինչ ճիշտ անեք:
Բայց նույնիսկ եթե չեք կարող պարապել պրոֆեսիոնալ մարզչի հետ, հիշեք, որ ցանկացած շարժում ձեզ օգուտ կբերի: Հնարավորինս հաճախ քայլեք, բարձրացեք աստիճաններով, հեծանիվ քշեք, օգտագործեք շարժվելու ամեն հնարավորություն:
Նիհարելու վրա ազդող երրորդ գործոնը օրվա ռեժիմն ու կենսակերպն է: Առողջ քունը եւ ձեր կյանքից սթրեսային գործոնների բացառումը օգտակար կլինեն եւ առողջության, եւ տրամադրության, եւ քաշի համար:
Եթե հետեւեք վերը նշված կանոններին, 3 ամսվա ընթացքում կարող եք նիհարել 5-30 կիլոգրամով՝ կախված նրանից, թե որքան ավելորդ քաշ ունեք: Եւ այսպես նիհարելը բացասաբար չի անդրադառնա ձեր առողջության վրա:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը