Ինչո՞վ է վտանգավոր COVID-19-ը հղիության ժամանակ
Յուրաքանչյուր տասներորդ հղի կամ վերջերս ծննդաբերած կին առնչվում է COVID-19-ի հետ։ Նախկինում կարծում էին, թե հղիների համար վիրուսն այնքան էլ վտանգավոր չէ, բայց նոր տվյալները հերքում են այդ կարծիքը։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի մասնագետների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակվելը հղիության ժամանակ բարձրացնում է վաղաժամ ծննդաբերությունների եւ անհաս երեխաների ծնվելու ռիսկը։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ծննդաբերությունների մասին տվյալները Կալիֆոռնիա նահանգում 2020թ. հուլիս – 2021թ. հունվար ընթացքում։ Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 240 000 ծննդկաններից 9000-ի մոտ։ Վաղաժամ ծննդաբերությունների հաճախակիությունը վարակվածների մոտ կազմել է 18 տոկոս COVID-19 չունեցող պացիենտների 8,7 տոկոսի համեմատ։
Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսով վարակվելը հղիության ցանկացած փուլում 60 տոկոսով բարձրացնում է երեխայի ծնվելու հավանականությունը հեստացիոն ժամկետում՝ մինչեւ 32 շաբաթականում, իսկ մինչեւ 37 շաբաթական վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը՝ 40 տոկոսով։ Ամենամեծ սպառնալիքը կորոնավիրուսային վարակը ներկայացնում է այն պացիենտների համար, որոնք տառապում են հիպերտոնիայով, շաքարային դիաբետով եւ ճարպակալմամբ. վաղաժամ ծննդաբերությունների հավանականությունն այդ խմբում 160 տոկոսով ավելի բարձր էր այդ հիվանդությունները եւ COVID-19 չունեցող կանանց համեմատությամբ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը