Երկնքում բանակ է հավաքվել, մամ. այստեղ բոլորս տանն ենք ու երբեք չենք պարտվելու. Միքայել Հովսեփյան
Հովսեփյան Միքայելը Երևանից էր, Բժշկական համալսարանի ուսանող, ապագա սրտաբան։ 2019-ի հունվարի 19-ին էր զորակոչվել բանակ, Ջրականում (Ջեբրայիլ) էր ծառայում, վաշտի բուժակն էր։
Սեպտեմբերի 27-ին առաջին մարտն ընդունեցին նրանք։ Ջրականի դիրքերում էին, երբ սկսվեց պատերազմը։
Հոկտեմբերի 19-ին վիրավոր ընկերներին մարտի դաշտից դուրս բերելիս դիպուկահարի կրակոցից ընկնում է Միքայելը։ Ծառայակիցները նահանջի հրաման են ստանում և Միքայելի մարմինը մնում է թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում։ 3 ամիս անց միայն՝ հունվարին, ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվում է Միքայելի ինքնությունը… հունվարի 19-ին նա պետք է զորացրվեր ու տուն գար, շարունակեր իր կրթությունն ու ապագա բժիշկ դառնար, բայց…։
Ընկերները նրա մասին նրա անունից մի ֆիլմ են նկարել, որը կտեղադրեմ մեկնաբանություններում, անպայման դիտեք։ Վերջին հատվածը մեջբերեմ, էնքան ազդեցիկ ա…
«…Ես փոքր էի, մամայի հետ երթուղային էինք նստել, պիտի մարզադպրոց գնայինք։ Մաման վարորդին ասաց՝ «կանգառում կպահեք», բայց վարորդը չգիտեմ, չլսեց, թե ինչ, կանգառից ահագին հեռու նոր կանգնեց։ Մաման ասաց՝ «տնաշեն, տարար, Երուսաղեմի դուռը հասցրեցիր»… Չգիտեմ էլ ինչի էս պատմությունն եկավ մտքիս, երևի, որովհետև Երուսաղեմի դռանն էինք հասել… բոլորով… տղերքով։ Երկնքում բանակ է հավաքվել, մամ։ Այստեղ բոլորս տանն ենք ու երբեք չենք պարտվելու ու չենք հիվանդանալու։ Դե գիտես, հայտնի բժիշկ եմ…»։
Օգոստոսի 5-ին Միքայելի ծննդյան օրն էր։ Նա կդառնար 21 տարեկան։


















































Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան
«Կարոտը խեղդում է, ուզում եմ գոնե 1 անգամ տեսնել․․․»․ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանի 21-ամյակը հարազատները նշեցին Եռաբլուրում
Արմեն Չարչյանի գործով դատական նիստը (տեսանյութ)
Աճարկուտցի Դավիթը
Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել. Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ