Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում են Ստորագրվել է համագործակցության հուշագիր Ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատուն Սադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. Լավրով Մեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել են Հայերն իրենց պետք է այդ հարցը տան. Օվերչուկ Լարսը փակ է բոլոր մեքենաների համար ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս Արաղչի

Պարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենՀայերն իրենց պետք է այդ հարցը տան. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասին
Տեսանյութեր

Շարունակելու եմ պայքարը նույնկերպ, անկախ նրանից, նստած կլինեմ ներքևում թե վերևում․ ԱԺ փոխնախագահի թեքնածու Ի․ Սաղաթելյան (տեսանյութ)

Սիրելի՛ հարենակիցներ,

Ազգային ժողովի նիստին առցանց հետևող մեր քաղաքացինե՛ր,

Ազգային ժողովի բարձր ամբիոնից առաջին հերթին խոսքս ուղղում եմ Ձեզ։

Այսօր «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել եմ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս այս վստահության համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև «Պատիվ ունեմ» դաշինքի գործընկերներիս՝ իմ թեկնածությունը պաշտպանելու և աջակցելու համար:

Թյուր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը ոչ պաշտոնի ձգտում է, ոչ էլ իշխանության հետ քաղաքական համաձայնությունների, կուլիսային պայմանավորվածույթունների արդյունք, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի՝ Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների, ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման և իրացման հիմնական պահանջներից է։

2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքական ընդդիմությանը վերապահվեցին խորհրդարանական մի շարք կարևոր լիազորություններ, որոնք ժողովրդավարական պետության՝ քաղաքական համակարգում հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են։

Այն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարության, կայունության և միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրությունից և քմահաճույքից:

Այլ պայմաններում մենք գուցե կարող էինք արձագանքել խորհրդարանական մեծամասնության՝ բանակցությունների միջոցով, համախոհությամբ ԱԺ ղեկավարություն և այլ մարմիններ ձևավորելու առաջարկին։

Սակայն,

-մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրեցինք մեր հայրենիքի մի կարևոր մասը,

-մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և տնավեր մարդիք,

-մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը,

-մենք չենք կարող պայմանավորվել մի իշխանության հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով, օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ, իսկ մեր մյուս թիմակիցներին ենթարկում քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների՝ իրենց քաղաքական հայացքների համար:

Այդքանով հանդերձ՝ մեր և օրվա իշխանության հակադրությունը անձնական և անհատական չէ. այն ավելի խորը և գաղափարական հիմքեր ունի:

Ընդդիմության և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկային ու ապագային վերաբերող տեսլականն է:

Եթե փորձեմ կարճ ձևակերպել կամ բանաձևել, ապա ընդդիմության տեսլականն է՝

-կերտել լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-կենսական շահերը։

Իշխանության քողարկված տեսլականն է (ուշադրություն՝ քողարկված, քանի որ ձեռնարկված քայլերը և գործողությունները հայտարարված նպատակների հետ առնչություն չունեն)

-պահպանելով պետության նոմինալ գոյությունը՝ ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներն ու շահերը պաշտպանելու առաքելությունից։

Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով այն ինքնաոչնացման և կործանման ճանապարհ:

Ահա սա է մեր և օրվա իշխանության հակադրության բուն պատճառը, առարկան և էությունը:

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, ըստ էության, չհանգուցալուծեց համակարգային ճգնաժամը։ Այն նորանոր դրսևորումներ է ստանում՝ սպառնալով պետականության գոյությանը: Վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Ես շարունակում եմ պնդել, որ այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ուստի այս իշխանության հետ ապագա չկա:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հանդես գալով իբրև Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, ցանկանում եմ ներկայացնել իմ գործունեության առանցքային մի քանի ուղենիշներ և սկզբունքներ.

նախ, Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական-հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից, գաղափարակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են. երկիրը պատերազմում պարտության տարած, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրած իշխանությունը պետք է հեռանա,
Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ նախագահությունում և խորհրդում: Լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները, հակազդելու եմ այն բոլոր վտանգներին ու սպառնալիքներին, որոնք կանգնած են մեր պետականության առջև: Վստահ եղեք՝ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ո՛չ մեր առաջնահերթությունները, ո՛չ էլ մեր ընդհանուր պայքարի թիրախներն ու օրակարգերը։ Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ անկախ նրանից՝ նստած կլինեմ ներքևում թե վերևում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կա:
Ազգային ժողովի փոխնախագահի աշխատանքը ևս մեկ լրացուցիչ գործիք է ընդդիմության համար, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային-պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր:
Ի հեճուկս իշխանությունների որդեգրած քաղաքականության՝ ես, իբրև համահայկական քաղաքական ուժի ներկայացուցիչ և Հայ Դատի կենրոնական խորհրդի անդամ, նպաստելու եմ սփյուռքի հետ վստահության վերականգնմանը, խորացնելու եմ Խորհրդարանի և Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների միջև գործակցությունը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Սիրելի՛ հայրենակիցներ,

Արտահերթ ընտրություններում դուք մեզ քվեարկել էիք ոչ միայն մեզ ԱԺ գործուղելու, այլ նախևառաջ մեր միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, մեր ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու, երկիրը բնականոն զարգացման հուն տեղափոխելու և, ի վերջո, ուժեղ Հայաստան կերտելու համար։

Թեև ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մեր համատեղ պայքարը կանգ չի առել:

Չփոխվեց իշխանությունը, բայց փոխվեց ընդդիմությունը։ Նոր իշխանությունը դարձավ հին իշխանություն։ Արդյունքում՝ ունենք հին իշխանություն և նոր ընդդիմություն։

Նոր ընդդիմության խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն, ով կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, ով կկատարի երկրի սեփական սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի ապրելու երկիր:

Սիրելի հայրենակիցներ. երկրում գոյություն ունեցող համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր գնահատումները նույնն են, օրակարգն անփոփոխ, այս իշխանությունը պետք է հեռանա:

Պայքարը շարունակվում է…

Շնորհակալություն: