Մամեդյարովը դժգոհ է մնացել Լապշինի հարցով ՌԴ դեսպանի հետ զրույցից
Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը, չորեքշաբթի օրը, РИА Новости-ին տրված հարցազրույցում հաղորդել է, որ ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը, ով Բաքվի պահանջով Մինսկից արտահանձնվել է Ադրբեջանին։ Ինչպես նախատեսվում է, հյուպատոսը մեղադրյալի հետ կհանդիպի հինգշաբթի–ուրբաթ։
«Մենք Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպանատներից նոտա ենք ստացել այդ հարցով։ Վաղը–մյուսը օրը ՌԴ հյուպատոսը հանդիպելու է Լապշինի հետ՝ համաձայն Վիենայի պայմանագրի։ Դեսպանատունը հնարավորություն կունենա շփվել նրա հետ։ Այսօր մենք կլուծենք զուտ տեխնիկական հարցերը։ Ես արդեն հանդիպել եմ Ռուսաստանի դեսպանի հետ, տվյալ հարցը քննարկվել է։ Այստեղ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում»,– ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նրա խոսքերով՝ Լապշինի հետագա ճակատագիրը կախված է հետաքննության արդյունքներից։ «Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Վերջնական որոշումը՝ դատարանի որոշումն է», – ընդգծել է նա։
«Ինձ զարմացնում եւ վրդովեցնում է տվալ հարցի ավելորդ քաղաքականացումը։ Անընդհատ նրան բլոգեր են անվանում։ Իսկ եթե ինժեներ լիներ, նրանով չէ՞ին հետաքրքրվելու։ Նա օրենքներ է խախտել, եւ, իրավաբանական հիմնավորման համաձայն, հարուցվել է քրեական գործ, որի հիման վրա էլ Ինտերպոլին հարցում է արվել», ասել է Ադրբեջանի ԱԳ ղեկավարը։


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)