Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՄարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանել
Հայաստան

Միջազգային գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է․ ՀԲՃ

Երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) ուսումնասիրել են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և տվել են իրենց մանրամասն գնահատականները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։ Իրենց կատարած այդ ուսումնասիրությունների հիման վրա նրանք ներկայացրել են նաև համատեղ ամփոփ եզրակացությունը և խորհուրդները, որը վերնագրված է հետևյալ կերպ․

«Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին»

Փորձագետների ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային և հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում և հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները և պարտավորությունները:

Ներկայացնենք նաև փորձագետների համատեղ ամփոփագրի շեշտադրումները․

«Պոտենցիալ ազդեցությունները

Ամենակարևորը սույն տեղանքից այն է, որ թթվային և հանքաբեր ապարների գոյացման և արտազատման զգալի ռիսկ կա, որը դեռ երկար կշարունակվի հանքարդյունաբերության դադարեցումից հետո: Չնայած առաջարկվող հանքի փակումից հետո ԹԱՀԴ-ի գոյացման կանխարգելման համար Լիդիանի առաջարկած միջոցներին՝ այս ռիսկը առկա է:

Տեղանքը ներառում է կենդանիների և բույսերի կարևոր կենսաբազմազանությամբ արեալ:

Ստորգետնյա ջրերի մակարդակում կանխատեսված (մոդելավորված) փոփոխությունները (օրինակ՝ մինչ 60 մ պակասումը), աղբյուրների և առուների հունի փոփոխությունը և նվազումը հանքի տարածքում և դրա շրջակայքում զգալի ծավալի են: Հանքախոռոչներից արտահոսքի արդյունքում կանխատեսվում է խոռոչների շրջակայքում գտնվող աղբյուրների ջրի որակի վրա բերիլիումի, կոբալտի, նիկելի և նիտրատի զգալի ազդեցություն:

Հանքախոռոչներից արտահոսքի արդյունքում զգալի ազդեցություն է կանխատեսվում նաև Որոտան գետի մոտակա ստորգետնյա ջրերի որակի վրա: Սպանդարյան-Կեչուտ թունելի ստորգետնյա ջրերի ներհոսքի վրա կանխատեսվող ազդեցությունը նույնպես ամենայն հավանականությամբ զգալի է:

Ոչ բավարար երկրաքիմիական փորձարկում

Պահանջվում են հանքակազմի, երկրաքիմիական և թթվահիմնային հաշվառման զգալիորեն ավելի շատ փորձարկումներ՝ թթվային ապարների դրենաժի ցուցանիշների և ժամանակի ընթացքում դրանց զարգացման կանխատեսման համար: Այդ փորձարկումները պետք է ներառեն զգալի քանակի երկարատև լաբորատոր կինետիկ փորձարկումներ և փորձնական ծավալի դաշտային փորձարկումներ:
Լիդիանը չի ընդունել, որ առաջին 10 տարիների ընթացքում թթվային ապարների դրենաժի վերահսկման ժամանակ անհրաժեշտ մեղմացումը ավելի շուտ պայմանավորված է ցուցանիշներով, քան թե ընդհանուր քանակությունով:

Ամուլսարի նախագծի ընթացքում հանքահանվող նյութերի զանգվածը հուշում է, որ ավելի քան 2,000 նմուշներ պետք է ուսումնասիրվեն թթվահիմնային հաշվառման տեսանկյունից, մինչդեռ ուսումնասիրվել են մոտ 200 նմուշներ: Ի լրումն դրա, երկրաքիմիական փորձարկում է իրականացվել չափազանց քիչ քանակի նմուշների վրա և դրանք ներկայացուցչական չեն:

– Հանքակազմի տեսանկյունից ուսումնասիրվել են ստորին հրաբխային ապարների միայն 11 նմուշ և վերին հրաբխային ապարների յոթ նմուշ։

– Անցկացվել են միայն ութ կինետիկ փորձարկումներ:

Ոչ ճշգրիտ գնահատական

Ալունիտ և յարոզիտ հանքանյութերի նպաստումը թթվագոյացմանը պետք է պատշաճ կերպով սահմանվի և հաշվի առնվի կառավարման պլանում:

Լիդիանը ենթադրել է, որ հանքի դրենաժը ցածր pH 4.5-ի պայմաններում ընդունելի է, մինչդեռ Համաշխարհային ԹԱԴ-ի (GARD) ուղեցույցը կիրառում է pH 6 կրճատում: 65 տարի պահվելուց և հողմնահարվելուց հետո դեռևս դիտվում է Խորհրդային ժամանակաշրջանի հանքի տարածքում թափոնակույտերից առաջացած թթվային ապարների դրենաժ՝ pH 3.5-ի պայմաններում: Կինետիկ փորձարկման ենթարկված ստորին հրաբխային ապարների 5 թափոններից 2-ը pH 3-ից պակաս ռադիոակտիվ արժեքներ են դրսևորել: Սա թթվային ապարների լուրջ դրենաժ է:

«Դիմադրություն ուժեղ ԹԱԴ-ի ձևավորման և երկաթի եռավալենտ սուլֆատների օքսիդացումից առաջացած ԹԱԴ-ի նկատմամբ» կրկնվող պնդումները սխալ են:

Թթվաարտազատող յարոզիտ և ալունիտ հանքանյութեր հայտնաբերվել են թե՛ վերին և թե՛ ստորին հրաբխային ապարներում: Ալունիտի տարրալվացումից թթվագոյացումը թերագնահատվում է՝ համարվելով ոչ զգալի, իսկ յարոզիտի տարրալվացումից թթվագոյացումը ընդհանրապես հաշվի չի առնվում:

Մետաղի հնարավոր արտազատման բարձր մակարդակ

Կանխատեսվում է, որ պոտենցիալ մտահոգիչ կոնցենտրացիաներով ամոնիում, ծարիր, մկնդեղ, բերիլիում, բիսմութ, կադմիում, պղինձ, կապար, մանգան, սնդիկ, մոլիբդեն, նիկել նիտրատ, սելեն, արծաթ, յուղ և ճարպ, վանադիում և ցինկ բոլորը միասին կարտանետվեն ջրուղիներ:

Դատարկ ապար

Թթվագոյացնող ապարների նմուշների կինետիկ փորձարկումը դադարեցվել է մինչև առավելագույն կամ կայուն վիճակի կոնցենտրացիաների հասնելը, ուստի, մոտակա առվակների և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ողջամիտ հաշվարկներ չեն կարող արվել:

Շատ «արագ հագեցող» թթվային և մետաղական կոնցենտրացիաները ցույց են տալիս ջրի որակի այն տեսակը, որը կարող է առաջանալ դատարկ ապարների լցակույտի, բացահանքերի և կույտային տարրալվացման հարթակի հողմնահարված նյութերից ձյան հալոցքից կամ անձրևահեղեղից հետո:

Վերին և ստորին հրաբխային ապարներից արտազատված մկնդեղի նախնական կոնցենտրացիաները զգալի էին, ընդ որում՝ մի դեպքում մկնդեղի կոնցենտրացիան 20 անգամ ավելի բարձր էր, քան խմելու ջրի համար սահմանված՝ ԱՄՆ, Եվրոպական Միության, Ավստրալիայի, Կանադայի և Հարավաֆրիկյան չափանիշները:

Կույտային տարրալվացում

Պետք է կատարվեն մթնոլորտ արտանետվող սնդիկի, այդ թվում՝ ակտիվ կույտերից, ածխածնի սյուներից, ածխածնի վերագոյացումից առաջացող սնդիկի, սնդիկի թորման հաշվարկներ, իսկ աշխատակիցների և շրջակա միջավայրի համար սնդիկի արտանետումները սահմանափակելու նպատակով պետք է առաջարկվեն սնդիկի պարփակման մեթոդներ: Ի լրումն դրա, պետք է հաշվարկվի Արփա գետում և կույտային տարրալվացման հարթակից դեպի ներքև թեքության ստորգետնյա ջրերում սնդիկի կոնցենտրացիան՝ կույտային տարրալվացման դեպի ներքև ջրահեռացման կանխատեսվող կոնցենտրացիաների շարքի կիրառմամբ:

Սնդիկի կոնցենտրացիան ավելի քան 10 անգամ մեծ է, քան ԱՄՆ խմելու ջրի չափանիշով և Համաշխարհային բանկի արտանետման չափանիշով դետոքսիկացիայից հետո կույտային տարրալվացման հարթակում դեպի ներքև ջրահեռացման կոնցենտրացիաների համար կանխատեսված կոնցենտրացիաները:

Չփորձարկված և ոչ բավարար մեղմացման ռազմավարություններ

Լիդիանի առաջ քաշած աշխատանքային վարկածը այն է, որ եթե նրանք արագ իրականացնեն հանքարդյունաբերությունը և ծածկեր տեղադրեն դատարկ ապարների լցակույտի վրա, թթվային դրենաժը ձևավորվելու հնարավորություն չի ունենա: Սա սխալ ենթադրություն է:

Ամուլսարի փակված հանքի համար առաջարկվող պասիվ մշակման համակարգերը ամբողջովին չեն թունազրկի ջուրը: Sovereign-ի կողմից առաջարկվող հայեցակարգային նախագիծը կձախողվի, քանի որ այն նախատեսված չէ այնպիսի թթվային դրենաժի համար, որը պարունակում է ալյումինի և երկաթի բարձր կոնցենտրացիա:

Դատարկ ապարների լցակույտ

Պոտենցիալ թթվագոյացնող ստորին հրաբխային ապարների պատիճավորումը վերին հրաբխային դատարկ ապարներում պետք է փորձարկվի որպես թթուների և մետաղների արտազատման վերահսկման միջոց:

Վերին հրաբխային ապարների թթվագոյացման պահվածքը բնորոշվում է որպես «Թթվագոյացման պոտենցիալի առումով անորոշ», ուստի հնարավոր է, որ պատիճավորման նյութը ինքնին կարող է թթուներ արտազատել: Բացի այդ, վերին հրաբխային ապարները անգամ չեզոք pH պայմաններում տարրալվացված հեղուկում մկնդեղի, ծարիրի և այլ աղտոտող նյութերի առաջացման մեծ պոտենցիալ ունեն:

Պատիճավորված դատարկ ապարների լցակույտը կծածկվի կավային ենթահողի 1.0 մետրանոց շերտով, որն էլ իր հերթին կծածկվի 0.2 մետրանոց հողի վերին շերտով: Բարձր ռեակտիվությամբ սուլֆիդները կառաջացնեն այրվող գոտիներ, որոնք կճնշեն հողի ծածկը: Ի լրումն դրա, բարձր ռեակտիվությամբ ապարների արագ հողմնահարումը կարող է նաև նվազեցնել ապարի կառուցվածքային ամբողջականությունը և առաջացնել անհարթ նստվածք ու կույտի իջեցում: Այս ազդեցությունները միասին կարող են խախտել հողի շերտի ամբողջականությունը, ինչը կարող է չեղարկել դրա օգուտը և հանգեցնել երկարաժամկետ ԹԱԴ-ի գոյացմանը:

Շահագործման ժամանակ բացահանքի ջրազրկումը

Կանխատեսվում է, որ բացահանքի ջրազրկման արդյունքում կառաջանան 63-100 L-s-1 հոսքեր: Այդ ջուրը բաղկացած կլինի թթվային ստորգետնյա ջրերից, որոնք կչորացվեն բացահանքի խորքում: Շահագործման ժամանակ սա պոմպով հանքախոռոչներից դուրս կարտամղվի և կխառնվի դատարկ ապարների լցակույտից արտահոսքին:

Ջրի պասիվ մշակում

 

Հանքի շահագործման ժամանակ նախատեսվող թթվային դրենաժի մշակման համար պետք է օգտագործվի զտիչով կրի գործարան: Այդ ընթացքում հանքի փակման ժամանակ ջրի որակի վերաբերյալ կանխատեսումները պետք է բարելավվեն, իսկ պասիվ մշակման համակարգի նախագիծը պետք է փորձարկվի, եթե հիմնավորված է:

Բիոքիմիական ռեակտորի դեպքում (պասիվ մշակում), որը նախատեսված է սուլֆատը հեռացնելու համար, պետք է ցույց տրվի, թե դրանով ինչպես կարելի է հասնել արտազատման իրենց երկարաժամկետ նպատակներին, քանի որ Ամուլսարի նախագծի համար այդ համակարգերը չեն փորձարկվել:

Առաջարկվող պասիվ մշակման հղկման փուլը (սուլֆիդային քերիչի և թթվածնի կենսաբանական պահանջի հանում) հատկապես՝ սուլֆիդի հեռացման գործընթացի երկարաժամկետ կատարողականությունը և կենսունակությունը, պետք է ներկայացվեն:

Լիդիանը պետք է ցույց տա, որ այս համակարգերը կարող են հուսալիորեն շահագործվել ամբողջ տարվա ընթացքում տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակ, և որ իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցները բավարար չափով կոմպետենտ կլինեն՝ այս համակարգերը տեխնիկապես սպասարկելու, խափանումները հայտնաբերելու և համապատասխան ուղղիչ գործողություններ մշակելու համար:

Ընկերությունը կամ կառավարությունը պետք է ցույց տան, որ ռեսուրսներ ունեն այս համակարգերը նվազագույնը 100 տարի շահագործելու և տեխնիկապես սպասարկելու համար, ինչն այն նվազագույն ժամանակն է, որի ընթացքում նրանք հավանական է, որ պետք է շահագործվեն:

Ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել՝ դատարկ ապարների լցակույտից և (շահագործման ժամանակ) հանքախոռոչներից ջրազրկումից առաջացած ընդհանուր արտահոսքի համար առաջարկված պասիվ մշակման համակարգի կատարողականությունը գնահատելու համար: Եթե այս մոտեցումը ձախողվի, պետք է նախագծվի, կառուցվի ամբողջովին նոր և զգալիորեն ավելի թանկ ակտիվ մշակման գործարան և փորձարկվի հանքի շինարարությունից բավականին առաջ:

Կույտային տարրալվացման հարթակ

 

Կույտային տարրալվացման հարթակի հանքի փակումից առաջ և փակումից հետո դրենաժի մշակման համար պետք է տրամադրվի ակտիվ և պասիվ մշակման համակարգերի նախագիծ:

Կույտի շահագործումը կմոբիլիզացնի մի շարք թունավոր մետաղներ/կիսամետաղներ և կստեղծի նոր թունավոր համադրություններ: Ցիանիդը կձևավորի բարձր լուծողականությամբ համադրություններ այնպիսի մետաղների հետ, ինչպիսին են՝ կոբալտը և սնդիկը: Բացի այդ, ծարիրը, մկնդեղը, սնդիկը և սելենը կարող են համակցվել ցիանիդի հետ:

Այս բոլոր համադրությունները տարրալվացված լուծույթում կամ կույտում կձևավորեն պինդ միացություններ, քանի որ տարրալվացման լուծույթը շարունակաբար վերաշրջանառվում է: Անհրաժեշտ է իմանալ, թե մկնդեղի, սնդիկի կամ թիոցիանատի նման տարրերը և համադրությունները ինչպես պետք է հեռացվեն, երբ կույտը դուրս գա շահագործումից:

Փակումից հետո բացահանքի ջրազրկում

Փակված բացահանքերից առաջացած թթվային դրենաժի մշակման պլաններ չկան: Փոխարենը կանխատեսվում է, որ հանքի խոռոչի ջուրը կներծծվի բացահանքի խորք և կարտահոսի դեպի աղբյուրները: Այս ջրահեռացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա: Փոխարենը այն պետք է պոմպով արտամղվի կամ ուղղորդվի մշակման համար այն նույն կերպ, ինչ դատարկ ապարների լցակույտից արտահոսքը մինչև ջրուղիներ թափվելը:

Մշտադիտարկում, ռիսկերի մեղմացում և կառավարում

 

Հայաստանի կառավարությունը պետք է դիմի միջազգային փորձագիտական եզրակացության համար՝ Ամուլսարի նախագծի իրականացումից առաջացող ԹԱԴ-ի ռիսկերը գնահատելու համար:
Անհրաժեշտ են լրացուցիչ սեզոնային տվյալներ և հանքախոռոչների նախատեսված եզրագծի շրջագծով մեկ լրացուցիչ ջրհորներ կամ սեղմաչափեր՝ հանքարդյունաբերության ժամանակ մայր ապարի մեջի ստորգետնյա ջրերի դեպի բացահանք ներհոսքի հավանականությունը գնահատելու համար: Քանի որ բացահանքից արտահոսքը իր ուղին կհարթի դեպի աղբյուրի ջրերը, թե՛ աղբյուրները, թե՛ ստորգետնյա ջրերը 50 և ավելի տարի պետք է մշտադիտարկվեն թե՛ տեղանքից դուրս, թե՛ տեղանքում:
Հանքի փակումից հետո արտանետումների պատճառած վնասի հատուցման համար իրավական պատասխանատվությունը պետք է պարզվի և փաստաթղթավորվի: Սույն պատասխանատվությունը պետք է մեղմի Լիդիանի սննանկության կամ հանքի վաճառքի պատճառած վնասները:
Ընկերությունում կամ կառավարությունում թթվային ապարների դրենաժի կառավարման պլանի կիրառման համար հստակ պատասխանատվություն չի սահմանված: Մասնավորապես, սահմանված չէ շահագործման ժամանակ բարձր ռիսկայինության ստորին հրաբխային դատարկ ապարների նույնականացումը և տեղադրումը ջրային ռեսուրսների պահպանությանը համապատասխան ապահովելու համար պատասխանատվություն: Սա պետք է շտկվի:

Կիրառվում են ռիսկի մեղման ոչ բավարար ռազմավարություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թթվային արտահոսքը կարող է իր գագաթնակետին հասնել տեղում առաջարկված հնգամյա մշտադիտարկումից հետո և կարող են շարունակվել տասնյակ տարիներ կամ դարեր՝ անհրաժեշտ է ավելի երկարատև մշտադիտարկում:

Ամուլսարի նախագծին պակասում է ոլորտի առաջատար պրակտիկան, քանի որ թթվային դրենաժի ազդեցությունները մեղմացնելու համար այն չի առաջարկում մեղմացման բազմազան միջոցներ:

Ոչ ԲՍԱԳ (Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատական, 2016թ հունիս), ոչ էլ հանքի վերաբերյալ որևէ այլ փաստաթուղթ չնախատեսված իրավիճակների պլան չի պարունակում՝ հանքարդյունաբերության ժամանակ կամ դրանից հետո ակտիվ մշակման գործարանի շինարարության կամ օգտագործման համար: Սա ողջամիտ, պահպանողական բազային սցենար է, որը պետք է պահանջվի:

Պարզ է դարձել, որ Հայաստանի կառավարությունում հայ ժողովրդի համար փորձագիտական կարողություններ չկան Ամուլսարի նախագծի ԹԱԴ-ի մեղմացումը ճանաչելու, գնահատելու, մշտադիտարկելու կամ պոտենցիալ արտանետումը վերահսկելու առումով»:

Ամբողջական գնահատականի համար միջազգային փորձագետները խնդրում են ուսումնասիրել հետևյալ մանրամասն փաստաթղթերը (տես այստեղ), ինչպես նաև խորհուրդ են տալիս այս ամփոփագիրը կարդալ Լիդիանի համար «Սեմուել Էնջինիըրինգի» 2017թ մարտի 30-ի պատրաստած թիվ NI 43-101 հաշվետվության 26-րդ՝ «Խորհուրդներ» բաժնի հետ (տես այստեղ), որում առաջարկվում են կույտային տարրալվացման հարթակի, դատարկ ապարների լցակույտի, երկրաքիմիայի, ջրի մշակման և ջրային հաշվեկշռի լրացուցիչ խոշոր նախագծային և փորձարկման աշխատանքներ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն