Ինչո՞վ է օգտակար լոբին
Լոբին առողջության համար օգտակար մթերք է, որը պարունակում է բազմաթիվ սննդարար տարրեր, ինչպես պնդում է դիետոլոգ Մարինա Մակիշան (Ռուսաստան):
«Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ սպիտակ լոբին պարունակում է ամենամեծ քանակությամբ սննդարար մանրաթելեր, որի շնորհիվ այն բարենպաստ ազդեցություն է թողնում աղիների վրա եւ ապահովում է միկրոֆլորայի բալանսը: Սննդարար մանրաթելերը նաեւ օգնում են դուրս բերել տոքսիններն օրգանիզմից եւ նպաստում են արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակի նվազմանը:
Միաժամանակ կարելի է ուտել ոչ ավելի, քան 150-200 գրամ լոբի, սակայն փորկապության հակում ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում զգուշավորություն ցուցաբերել, քանի որ լոբին կարող է խորացնել նրանց խնդիրները:
Ինչպես նշել է մասնագետը, կարմիր կոբին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան սպիտակը, եւ այն օգնում է ամրապնդել իմունիտետը: Դրանում նաեւ պարունակվում է շատ կալիում եւ մագնեզիում, որոնց շնորհիվ այն օգտակար է սրտանոթային համակարգի եւ այնպիսի հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար, ինչպես սրտի ռիթմը, ինֆարկտն ու ինսուլտը:
Սեւ լոբին պարունակում է B խմբի շատ վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգն եւ նյարդային ազդակները կարգավորելու համար:
Լոբու եւս մեկ տեսակը՝ մաշը (մրտուկ) պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, որն անհրաժեշտ է մազերի վաղ սպիտակեցման պրոֆիլակտիկայի եւ արյունաստեղծման նորմալ գործընթացի համար, ինչպես նաեւ ցինկ, որը կարեւոր է իմունային համակարգի եւ սեռական հորմոնների արտադրման համար:
Կանաչ լոբին, դիետոլոգի խոսքով, նույնպես շատ օգտակար է եւ օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը