Տեսել եմ՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը փախել մարտի 1-ին՝ մենակ թողնելով իր կոչով այնտեղ մնացած մարդկանց. Նազարյան
Քարոզարշավից անցել է ընդամենը 2-3 օր, և Նիկոլ Փաշինյանի հիմնական զբաղմունքը բանակը, հայ զինվորին վարկաբեկելն է։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը։
«Մի մարդ, որը բազմիցս խոստովանել է՝ վախկոտ տեսակ է, նա բնականաբար ատում է ուժեղ, Արցախն ազատագրած մարդուն։ Տեսել եմ՝ նա ինչպես է փախել մարտի 1-ին՝ մենակ թողնելով այն մարդկանց, որոնք իրենց կոչով մնացել են այնտեղ։ Տեսանք, թե ինչպես նոյեմբերի 9-ին փախավ, մտավ բունկերները և այնտեղից իր թիմակիցներին հորդորում էր թաքնված մնալ։ Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե ով որտեղ էր թաքնված այդ օրերին։ Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում։ Մեկը Մոսկվայում սրան նրան էր աղերսում փրկել իրենց, մյուսը տատիկի տանն էր, մյուսը էշի գոմում։ Այս տեսակն այսօր դուրս է եկել այդ թաքստոցներից, հոխորտում է բանակի հասցեին»,-նշեց Գեղամ Նազարյանը։
Վերջինս նշեց, որ ԱԱԾ-ն հրապարակեց տեսանյութ, որի համաձայն կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը համագործակցել է ադրբեջանական կողմի հետ և ըստ այդ նույն հաղորդագրության՝ թշնամուն է փոխանցել Հայաստանում գտնվող ՀՕՊ, հրթիռային համակարգերի տեղորոշումները։
«Այդ հաղորդագրությունը հարցեր է առաջացնում։ Նախ մի՞թե կամավորական ջոկատի մի հրամանատարը, որքան էլ Ադրբեջանի գործակալ լինի, կարող է այդքնա մեծ ծավալի ինֆորմացիա ունենալ։ Մեր ԱԱԾ-ին հորդորում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա՝ ովքե՞ր էին գտնվում հրամանատարական կետում՝ բունկեռում և ինչու՞ մինչև հիմա Աննա Հակոբյանի, Արարատ Միրզոյանի, Արգիշտի Քյարամյանի հեռախոսները չեն ստուգվել։ Միգուցե հենց այդ զանգերով ու նամակներով թշնամուն հաղորդվել են մեր հրթիռային կայանների տեղերը, մեր ստորաբաժանումներն ինչ մտադրություններ են ունեցել և ինչու մինչև հիմա չի հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը, որը հոկտեմբերի 6-ին Լելե Թեփեի օպերացիայի իրականացման օրն արտասահմանյան հեռուստաալիքներից մեկին հարցազրույց է տալիս ու մանրամասնորեն ներկայացնում, թե այս պահին մեր բանակն ինչ գործողություններ է կատարում։ Չէ՞ որ սա ուղիղ հուշում է ադրբեջանական կողմին»,-ասաց Գեղամ Նազարյանը։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...