Այս իշխանությունները գերիներին մատնել են անտերության. Դավիթ Հարությունյան
Այս իշխանություններին գերիների հարցն ընդհանրապես չի մտահոգում և չի էլ մտահոգել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշիքնի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է որդուն որպես պատանդ ուղարկել Ադրբեջան՝ բոլոր գերիների դիմաց։
Դավիթ Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նոյեմբերյան հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին ընդհանրապես անդրադարձ է կատարվել շատ ընդհանուր տերմինաբանությամբ։ Ըստ նրա՝ երբ խոսքը վերաբերում էր հողերը հանձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և ամրագրում է ժամկետներ, իսկ երբ խոսքը վերաբերում է գերիներ վերադարձնելուն, ապա որևէ ժամկետներ չենք տեսնում։
Հարությունյանը նշեց, որ նույն ձեռագիրը տեսնում ենք հետագա ողջ գործունեության ընթացքում, մասնավորապես, հունվարյան հայտարարության մեջ որևէ խոսք չենք տեսնի գերիների մասին, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին նախագծի մեջ որևէ խոսք չենք գտնի գերիների մասին։
«Այս իշխանությունն իսկապես գերիների հարցը մատնել է անտարբերության, իհարկե իրենց բնորոշ ոճով, ինչպես իրենք էին նշում, որ սահմանները պաշտպանված են և մեծ աշխատանքներ են կատարվում, ուղղակի ոչ ոք չի տեսնում ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ մեր հասարակությունը, ո՛չ զինվորականները։ Կարծում եմ, իրենք հավանաբար հիմա կասեն, որ գերիների հետ կապված մեծ աշխատանքներ են իրականացնում, ուղղակի ոչ ոք չի տեսնում՝ ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ Ռուսաստանը։
Այդպիսի գաղտնի աշխատանք է տարվում, ամենայն հավանականությամբ, մտովի։ Իրականությունը պարզ է՝ գերիներին մատնել են անտերության»,- նշեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ զարմանալի է, որ այս պարագայում պետք էր սպասել յոթ ամիս, մինչև հասարակությունից արդեն հնչեին այդ հարցերը, մինչև Սերժ Սարգսյանը հստակ բարձրացներ այդ հարցը, որը վաղուց է բարձրացվում հասարակությունում, որ ինչու՞ է այդ աստիճան անտարբեր այս իշխանությունը՝ գերիների ճակատագրի նկատմամբ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն արձագանքեր դրան։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...