Փաշինյանը սովոր է սուտ խոսել, անգամ կարող է ասել, որ պատերազմի ընթացքում ոչ ոք չի մահացել. Պողոսյան
Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է Ղարաբաղյան հարցը հայկական կողմի համար բարենպաստ ձևով լուծել, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը, հաշվի առնելով, որ նա այս պահին ունի դրա համար բոլոր հնարավորությունները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այժմ ավելի շատ հնարավորություններ է տեսնում ղարաբաղյան հարցը հայկական կողմի պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան, օրինակ, չորս տարի առաջ: Ավելին՝ նշել, թե այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորություններն էականորեն մեծացել են:
«Այդ մարդը երեք տարի մեզ խաբել է: Ես օրինակ չեմ լսել, որ Մինսկի խմբի Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ համանախագահներից մեկն ասի, որ կողմնակից է «անջատում հանուն փրկության» բանաձևին: Իսկ Նիկոլ Փաշինյանի հանդեպ ես ունեմ 0% վստահություն և բարդ է ասել, թե նա ում հետ և ինչ է խոսացել», - արձանագրել է Թ.Պողոսյանը՝ նշելով, որ Փաշինյանը ջանքեր է գործադրում վերարտադրվելու համար։
«Փաշինյանը շարունակում է իր ստերի շարանը: Իսկ Փաշինյանը գոնե տեղյակ է, թե ով և որտեղ է առաջին անգամ կիրառել «անջատում հանուն փրկության» բանաձևը: Կա ևս շատ կարևոր հարց, իսկ արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է այդ բանաձևի կիրառմանը: Դեռ 1991 թվականից ի վեր հայկական կողմը ասել է, որ Մինսկի խմբի համանախագահները մեզ հետ համակարծիք են: Սակայն, պարտված Ադրբեջանին իրենք չէին կարողանում ճնշել, իսկ հիմա ինչպե՞ս է պատրաստվում ճնշել հաղթած Ադրբեջանին: Անգամ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և հայկական կողմը որոշեն այդ բանաձևը կիրառել, Ադրբեջանը դեմ է լինելու», - ընդգծել է գործիչը։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը բանակցող չէ, անգամ եթե այդ բանաձևը կիրառվի Փաշինյանը չի կարող այդ գաղափարը առաջ տանել, քանի որ Ալիևի հետ պարտված բանակցողը չի կարողանալու լուծում գտնել:
«Մի մարդ, որը սովոր է սուտ խոսել, անգամ կարող է ասել, որ պատերազմի ընթացքում ոչ ոք չի մահացել, հետո կասի, որ այդ մարդիկ անմահացել են: Մի մարդը, որը դեմ գնաց բոլոր հայկական գաղափարներին, այսօր խոսում է Հայաստանի շահերից: Դա պարզապես աննկարագրելի բան է»,- եզրափակել է Պողոսյանը:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...