Երկարատեւ իմունիտետ ձեւավորվում է նույնիսկ մեղմ COVID-19-ից հետո. հետազոտություն
Նույնիսկ COVID-19-ի մեղմ ձեւից հետո օրգանիզմում իմունային բջիջներ են պահպանվում, որոնք ամբողջ կյանքի ընթացքում կարող են հակամարմիններ արտադրել կորոնավիրուսի դեմ: Նման եզրակացության են հանգել Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները: Նման երկարատեւ պաշտպանությունը երկրորդ անգամ վարակվելու հավանականությունը շատ փոքր է դարձնում, ասվում է Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտությանը մասնակցել է 77 մարդ, ովքեր վարակվելուց մեկ ամիս անց երեք ամիս ընդմիջմամբ արյուն են հանձնել: Կամավորների մեծ մասի մոտ COVID-19-ի ընթացքը մեղմ է եղել, եւ նրանցից միայն 6-ն են հոսպիտալացվել: 19 հիվանդից վարակվելուց 7-8 ամիս անց ոսկրածուծի նմուշներ են վերցվել: 4 ամիս անց նրանցից 5-ը հանձնել է ոսկրածուծի երկրորդ նմուշը: Ինչպես եւ սպասվում էր, վարակվելուց հետո առաջին մի քանի ամիսներին այս բոլոր մարդկանց արյան մեջ հակամարմինների մակարդակն արագ ընկել է, իսկ հետո դրանց մակարդակը հավասարվել է:
Չնայած տեղեկություններ կան, որ վարակվելուց որոշ ժամանակ անց հակամարմինների քանակը նվազում է, վերջինս կապված չէ ավելի թույլ իմունիտետի հետ, քանի որ կան բջիջներ, որոնք ունակ են հակամարմիններ արտադրել SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ: Ըստ գիտնականների` այս բջիջները, որոնք կոչվում են պլազմային բջիջներ, մարդկանց արյան մեջ առկա են վարակվելուց 11 ամիս անց: Բջիջները տեղափոխվում են ոսկրածուծ, որտեղ անընդհատ արյան մեջ հակամարմիններ են արտադրում` պաշտպանելով նոր վարակումից:
Ըստ հետազոտողների` կորոնավիրուսի նկատմամբ երկարատեւ իմունիտետ կարող են ունենալ նույնիսկ մարդիկ, ովքեր COVID-19-ն ասիմպտոմատիկ են տարել: Սակայն դեռ պետք է հետազոտել` արդյոք նրանք, ովքեր ավելի ծանր են տարել հիվանդությունը, կարող են պաշտպանված լինել կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելուց:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը