Ո՞ւմ խորհուրդ չի տրվում նախաճաշել արթնանալուց անմիջապես հետո
Մարդկանց մեծամասնությանը խորհուրդ է տրվում նախաճաշել համարյա անմիջապես արթնանալուց հետո, սակայն որոշ դեպքերում առավոտ շուտ չուտելն իր առավելություններն ունի: Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ Եկատերինա Յանգը:
Ըստ նրա՝ աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններով, լեպտինի դիմադրությամբ, սպիտակուցների եւ վիտամինների դեֆիցիտով, որոշակի համակարգի հորմոնների անհավասարակշռությամբ մարդկանց խորհուրդ է տրվում չխուսափել նախաճաշից:
«Եթե մարդու մոտ միտոքոնդրիումի դիսֆունկցիա կա եւ նա թունազերծման կարիք ունի, ապա լավագույն տարբերակը կլինի նախաճաշել ոչ թե արթնանալուց 40 րոպե անց, այլ ժամը 9-ին կամ 10-ին՝ 6-ին արթնանալու դեպքում, իսկ 6-ից 9-ը՝ գործերով զբաղվել ավելի մեծ արդյունավետությամբ: Նման հիվանդներն էներգիայի մշտական դեֆիցիտ են զգում եւ հաճախ ինտուիտիվ կերպով հանգում են այդպիսի հետաձգված նախաճաշի»,- իր Instagram-ում հայտնել է մասնագետը:
Նա հավելել է, որ առանց նախաճաշի սննդակարգի ռազմավարությունը կարող են կիրառել որոշ մարզիկներ, օրինակ՝ որպես օրգանիզմը ռեժիմի փոփոխությամբ «զարմացնելու» միջոց:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը