Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել Ապարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը ՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումը Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև

Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը
Արցախ

Նոյեմբերի 10-ից հետո Արցախի կառավարությունը 30 մլն դրամով գնե՞լ է Արայիկ Հարությունյանի ընկերոջ անշարժ գույքը, որը գտնվել է Քարվաճառում

Politik.am-ը գրում է․Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է պետական միջոցներին վերաբերվել իբրև ընտանեկան միջոցների: Հարությունյանn Արցախի սուղ միջոցները շատ դեպքերում օգտագործում է իր մտերիմներին լավություն անելու կամ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար: Անգամ պատերազմում արձանագրված խայտառակ պարտությունը չի փոխել վերջինիս մոտեցումները: Այս ընթացքում նախատեսված սոցիալական ծրագրերից հնարավորինս արագ օգտվում են Արցախի այն քաղաքացիները, ովքեր հրապարակային լոյալ են Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իսկ նրանք, ովքեր քննադատում են նրան, պահանջում իր հրաժարականը` հանդիպում են անհարմարությունների:

Հանձնված Քարվաճառի մի նախկին բնակիչ Politik.am-ին տեղեկացրեց, որ շրջանի մի քանի բնակիչներ նոյեմբերի 10-ից հետո իրենց անշարժ գույքը բարձր գներով վաճառել են Արցախի կառավարությանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ «հաջողակները» եղել են նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմները կամ ընկերները: Արցախի կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ նման գնումներ եղել են նաև հանձնված այլ քաղաքներում և գյուղերում ևս: Կառավարությունում ափշած են մնացել, թե ինչպես է պատերազմական այս ծանր վիճակում պետական միջոցները ծախսվում նախագահ Հարությունյանի ընկերներին կամ ծանոթներին պատկանող գույքի գնաման համար, այն դեպքում, երբ այդ տարածքներն, առնվազն առաջիկա տարիներին, չեն լինելու հայկական կողմի վերահսկողության տակ:

Խնդրի մասին օրերս 5TV-ի եթերում խոսել է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ ստացել է նման տեղեկություններ և փորձել է կառավարությունից տեղեկատվությունը ճշտել, սակայն հարցումն անպատասխան է մնացել: Պատգամավորի խոսքով տներից մեկի գնման համար, ըստ եղած լուրերի Արցախի կառավարությունը վճարել է 30 մլն դրամ:

Politik.am-ը ևս գրավոր հարցում է ուղարկել Արցախի կառավարություն, սակայն մեր հարցումը ևս անպատասխան է մնացել:

Ստեղծված իրավիճակում կարևոր է Արցախի քաղաքացիների դիրքորոշումը: Նրանք պետք է կարողանան ստիպել Արայիկ Հարությունյանին բացատրություններով հանդես գալ և եթե եղել են այդ գնումները, ապա պետական միջոցները պետք է վերականգնվեն, իսկ Հարությունյանը անհապաղ պետք է թողնի նախագահի պաշտոնը:

Արցախի կառավարության արձագանքից հետո պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը և կոչ ենք անում հրապարակել նոյեմբերի 10-ից հետո կատարված գնումների մասին տեղեկատվությունը։