Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և իրենց 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանը պատերազմի օրերին Գանձասարի վանքում անցկացրած երկու քահանաներին՝ Արժանապատիվ Տ․ Մխիթար քահանա Հարոյանին և Տ․ Խաչատուր քահանա Հայրապետյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
«Վրթանես եպիսկոպոսը Հայոց Հովվապետին ներկայացրեց քահանա հայրերին՝ տեղեկացնելով, որ նորաօծներն արդեն իրենց հոգևոր սպասավորությունը իրականացնում են Հայոց Եկեղեցու անդաստանում՝ Մխիթար քահանան՝ Արցախի թեմում, իսկ Խաչատուր քահանան՝ Սյունյաց թեմում։
Այնուհետև հովվական ծառայության կոչվելու առիթով քահանա հայրերին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ արդյունավոր և հաջողյալ սպասավորության երաշխիքը ժողովրդի նկատմամբ անսակարկ սերն է, հանձնառությունը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը վստահված համայնքի հանդեպ: Նորին Սրբության խոսքի համաձայն՝ այդ առաքինությունների դրսևորման պարագային է, որ հոգևոր հովիվը կարող է արժանանալ ժողովրդի սիրուն ու հարգանքին։
Անդրադառնալով հետպատերազմյան դժվարին կացությանը և մարդկանց ծանր հոգեվիճակին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ այս իրավիճակում հայ ժողովրդի զավակներն առավել մեծ չափով կարիքն ունեն հոգևոր խնամքի և հոգածության։ Հայրապետը վստահություն հայտնեց, որ քահանա հայրերը պատասխանատվության մեծ զգացումով կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը՝ ուժ տալով իրենց համայնքայիններին հաղթահարելու առկա մարտահրավերները և զորացնելով լավատեսության ոգին ու հավատը հայրենիքի գալիք օրվա նկատմամբ։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ