Խաղալիք գնելիս փաստաթուղթ պահանջեք
Մանկական խաղալիքների շուկան Հայաստանում վերահսկելի չէ: Շուկայի վերահսկողության տեսչությունն, ըստ մասնագետների, չի կատարում իր պարտականությունները, արդյունքում շուկա են մտնում անորակ ու առանց սերտիֆիկատի խաղալիքներ:
Խաղալիքներից առավել վտանգավոր են համարվում ֆտալատներ պարունակողները: Դրանք կարող են էնդոկրինային համակարգի խախտումներ առաջացնել։ Սակայն առաջին հայացքից հնարավոր չէ պարզել` խաղալիքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս խաղալիք գնելիս անպայման փաստաթուղթ պահանջել։
Որակից ոչ պակաս կարեւոր են նաեւ խաղալիքների ձեւն ու չափը: Դրանք նույնպես կարող են լուրջ ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա:
«Տրավմաներով շատ են բերում երեխաներ, նրանք մագնիս են կուլ տալիս, փոքր իրեր են կուլ տալիս, կամ մտցնում են քթանցքն ու ականջը: Պետք է չափազանց ուշադիր լինել: Եթե երեխան մագնիս կուլ տա, կլինի աղիքների անանցանելիություն, եւ պետք կլինի վիրահատական միջամտություն»,- նշում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը:
Խաղալիքները մեծ ազդեցություն են ունենում երեխայի զարգացման վրա, ուստի չափազանց կարեւոր է խաղալիքի ճիշտ ընտրությունը:
«Տիկնիկը, որպես խաղալիք, անփոխարինելի է երեխայի համար, եւ չգիտես ինչու դրանով խաղում են միայն աղջիկները, դրա համար էլ աղջիկների հոգեկան զարգացումը ավելի արագ է լինում: Ոչ մի սարսափելի բան չկա, որ տղաներն էլ խաղան տիկնիկով»,- նշում է հոգեբան Արմինե Փաշայանը:
Երեխաների առողջության ու անվտանգության մասին մտածելիս պետք է ուշադիր լինել նաեւ նրանց միջավայրին:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի