Արայիկ Հարությունյանը Կամո Աղաջանյանի համար Երևանում շքեղ գրասենյակ է վարձակալել և 20 մլն դրամի կահույք գնել. ինչից է վախենում Արցախի նախագահը
Արցախի Հանրապետությունն այս ծանրագույն վիճակում է հայտնվել ոչ միայն պատերազմում արձանագրված պարտության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ երկրի ղեկը գտնվում է քաղաքականապես զրո նշանակություն ունեցող, առևտրական և սարսափելի վախկոտ Արայիկ Հարությունյանի ձեռքում:
Այն, որ Արայիկ Հարությունյանը անսկզբունք և վախկոտ է՝ նկատելի էր իր առաջին իսկ նշանակումներից: Հարությունյանը նախագահ դառանոլւց հետո փորձում էր բավարարել իր բոլոր քննադատներին: Նա պաշտոններ բաժանելով փորձեց լռեցնել բոլորին, որպեսզի ինքն էլ հանգիստ շարունակի Արցախի նախագահի կարգավիճակով իր բիզնեսներն առաջ տանել:
Պատերազմից հետո Արայիկ Հարությունյանն առավել խոցելի վիճակում է հայտնվել և հիմա իր խամաճիկային էությունն առավել նկատելի է: Երկար ժամանակ ջանքեր թափելուց հետո նա համարձակություն գտավ և աշխատանքից ազատեց Արցախի ԱԱԾ ղեկավար Կամո Աղաջանյանին: Թվում էր, թե ի վերջո Հարությունյանը քաջություն է ձեռք բերել և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց կարճ ժամանակ անց նա ապացուցեց, որ շարունակում է նույն առևտրականը մնալ:
ԱԱԾ պետի պաշտոնից ազատելուց հետո, Հարությունյանը կարճ ժամանակ անց Կամո Աղաջանյանին նշանակեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Կամո Աղաջանյանին լռեցնելու համար Արայիկ Հարությունյանը պետության հաշվին Երևանի Զաքյան փողոցի բիզնես կենտրոններից մեկում շքեղ գրասենյակ է վարձակալել (Արայիկ ՀԱրությունյանը Երևանում լինելու դեպքում հենց այդ գրասենյակում է իր հյուրերին ընդունում) և շքեղ կահավորում ապահովել: Արցախի կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ միայն կահույքի համար վճարվել է ավելի քան 20 մլն դրամ:
Արայիկ Հարությունյանը խոստացել է Կամո Աղաջանյանին մասնակից դարձնել որոշ բիզնեսների, որոնք իրեն կամ իր մերձավորներին են պատկանում:
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս կվերաբերվեն արցախցիները սեփական կաշին փրկելու համար պետական միջոցները վատնելու Արայիկ Հարությունյանի արատավոր այս պրակտիկան: Ցավալի է, որ Արայիկ Հարությունյանը նույն փութաջանությամբ չի փորձում անօթևան մնացած արցախցիների խնդիրները լուծել:
Հ.Գ. Այստեղ իհարկե առանձնահատուկ բարոյականությամբ չի փայլում նաև Կամո Աղաջանյանը, ով աղետի մեջ հայտնված պետության միջոցների հաշվին շռայլ կյանք է վարում:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով