Արայիկ Հարությունյանն ապահովագրեց իրեն
«Հրապարակ» թերթը գրում, է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել։ Խոսքը ՀՅԴ-ի, «Արդարության», ԱԺԿ-ի մասին է։
«Մենք տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանը չի կատարում իր խոստումները, որոնք ներկայացրեց դեկտեմբերին իր ուղերձում։ Նա ասում էր, որ երկրի համար բոլոր կարեւոր հարցերը որոշվելու են ԱԽ նիստում, սակայն տեսանք, որ գրչի մի հարվածով նա որոշեց, որ մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը Արցախում ՏԻՄ ընտրություններ չեն լինելու։ Դա շատ կարեւոր որոշում է, որը նաեւ հնարավորություն է տալիս ապահովագրել իրեն, որ առնվազն մեկ տարի արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու»,- մեզ ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Մենք մերժում ենք եւ ասում, որ այդ ինստիտուտը կեղծ է, Արայիկ Հարությունյանը չի կատարում իր խոստումները, չի գնում լուրջ բարեփոխումների, կադրային որոշ ռակիրովկաներով, նախկին կադրերով նոր կառավարություն է ձեւավորել՝ պաշտոնների նշանակելով իր նեղ շրջապատին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով