Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսեր Դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամ Շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ Պապոյան Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El Pais Ռուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել «Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է Պետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր Հայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերը Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան Իրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետը

Կապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակըԵվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելԽուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներՍև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով. Սուրեն ՊապիկյանԱյսօր փորձում են կոչումներից զրկել մարդկանց, ովքեր իրենց արյшն գնով ստացել են շնորհներ. Սուրեն ՊապիկյանՄիջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. օդի ջերմաստիճանը կնվազիՋուր չի լինի նշված հասցեներում Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալԱյց Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարովՊետք է գործողություններ անել և պետք է պայքարել ազատագրության համար. ՓեհլեվիԱռողջական վիճակից ելնելով՝ Միքայել Աջապահյանը չի կարող մասնակցել դատական նիստին. փաստաբանների թիմ«Պաշտպան հայրենյաց»-ի շահառուները 5 տարի ծառայելուց հետո կարող էին ստանալ 5մլն դրամ պատվովճար, հիմա պայմանագիրն ավելացվում է ևս 2 և ևս 5 տարով. ՊապիկյանԺամանակն է, որ Իրանի առաջնորդը հեռանա. Լինդսի ԳրեհեմՍթիվ Ուիթքոֆի հետ շփումները եղել են բողոքի ցույցերից առաջ, հետո և դեռևս շարունակվում են. ԱրաղչիՀԷՑ-ի կողմից վճարվել են մոտ 63,7 տոկոսով ավելի հարկեր և տուրքերՆարեկ Կարապետյանի պնդումը, թե Փաշինյանի աշխատակազմի ծախսերը քառապատկվել են, սխալ էՖրանսիայի դեսպանատան որոշ աշխատակիցներ լքել են Իրանը անկարգությունների ֆոնինՉինաստանը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի գործերին միջամտությանըՓարաքարի նախկին համայնքապետի սպանության դեպքով քրեական վարույթի նյութերը հանձնել դատարանԱՄՆ-ը մտադրություն չունի միջամտել Մեքսիկայից Կուբա նավթի մատակարարումներին
Հայաստան

Ինչու է քաղաքապետարանը կասեցրել «Դերժավայի Արկադիի» տան պարիսպն ապամոնտաժելու իր իսկ որոշումը

 

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադի) պատկանող Նոյ թաղամաս 139/5 հասցեում գտնվող առանձնատան տարածքին հարակից պարիսպը այսօր՝ մարտի 9–ի առավոտյան քաղաքապետարանի որոշմամբ սկսել են ապամոնտաժել։ Կարճ ժամանակ անց, սակայն ապամոնտաժումը դադարեցվեց, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը կասեցրել է իր իսկ կայացրած՝ պարսպի ապամոնտաժման որոշումը։

Արկադի Համբարձումյանի փաստաբանը՝ Արթուր Մարտիրոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կարողացել են քաղաքապետարանին ապացուցել, որ ապամոնտաժման որոշումն ապօրինի է։ Ըստ նրա՝ այս ամբողջն ընդհանրապես խայտառակ գործընթաց է։

«Երևանի քաղաքապետի՝ սույն թվականի փետրվարի 25-ի որոշմամբ՝ պարիսպը պետք է ապամոնտաժվի։ Մինչ այդ որոշման կայացումն Արկադի Համբարձումյանը, օգտվելով իր իրավունքներից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությունը, դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ինքնակամ պարիսպն օրինականացնելու նպատակով։ Մինչ օրս նշված հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը վարչարություն չի իրականացրել և գործարարը չի ստացել պատասխան՝ քաղաքապետարանը մերժո՞ւմ թե բավարարում է պարիսպի օրինականացումը։ Դրան հակառակ քաղաքապետարանը նախաձեռնել է գործողություն՝ ինքնակամ պարսպի քանդման ուղղությումբ։ Արկադի Համբարձումյանի փաստաբանները բողոքարկել են քաղաքապետի որոշումը՝ թե վարչական կարգով թե վարչական դատավարություն կարգով։ Պարսպի ապամոնտաժման վերաբերյալ որոշման բողոքարկման լսումները մինչ օրս չեն իրականացվել։ Այդ դեպքում ի՞նչ գործողություն է կատարում այսօր այստեղ Երևանի քաղաքապետարանը։ Ըստ մեզ՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության (ՔՀՎ) պետը, գերազանցելով իր իրավասությունները, որոշում է կայացրել, որ քաղաքապետի որոշման բողոքարկումը մեր կողմից անհիմն է, և մեր որոշումը մերժվում է։ Այսինքն՝ իրավական խնդիր է ստեղծվում. մենք բողոքարկում ենք քաղաքապետի որոշումը և բողոքարկման պատասխանը ստանում ենք քաղաքապետարանի վարչության պետերի մեկի կողմից։ Քաղաքապետարանի աշխատակիցները կարծես մի ձեռքում պահում են ՔՀՎ վարչության պետի որոշումը, մյուս ձեռքում՝ մուրճը, եկել են, որ որոշումը հանձնեն մեզ և անմիջապես սկսեն ապամոնտաժել պարիսպը։ Գործառույթն իրականացվում է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։ Խնդրում ենք վկայակոչել այն նորմը, որով ՔՀՎ պետն իրավասություն ունի որոշումներ կայացնելու ուղղված քաղաքապետի որոշման բողոքարկմանը։ Իրականությունն այն է, որ սա պատվիրված գործողություն է, որը բացառապես ուղղված է ձեռնարկատեր Արկադի Համբարձումյանի դեմ»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ Մհետապնդման» հետևում կանգնած է «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հարևանությամբ իրականացնում է «ապօրինի» կառուցապատում։

«Կառուցապատման աշխատանքը, որը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, մի շարք նորմերի իրավախախտմամբ է իրականցվում, և ըստ մեզ՝ ոտնահարում է Արկադի Համբարձումյանի և իր ընտանիքի անդամների իրավունքները։ Սկզբից քաղաքապետարանը տվել էր հիմքերի շինթույլտվություն, որը քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտմամբ էր տրվել, որովհետև քաղաքաշինության մեջ նման հասկացողություն՝ ինչպիսին հիմքերի թույլտվությունն է, գոյություն չունի։ Երբ մենք այդ մասով հայցադիմում ներկայացրինք դատարան, այդ մասը հաշվի չառնելով՝ բողոքարկվող շինթույլտվության վրա Երևանի քաղաքապետարանը տվեց ևս երկու բարձրահարկ շենք կառուցապատելու շինթույլտվություն՝ 16 և 18 հարկ»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ Արթուր Մարտիրոսյանի այդ թույլտվության մասին իրազեկվելով՝ իրենք մասնակցել են վարչական վարույթին։ Նրա խոսքով՝ քանի դեռ հիմքերի շինթույլտվությունը վիճարկվում է, քաղաքապետարանը որևէ շինթույլտվություն տալ չի կարող։

«Վարչական վարույթը պետք է կասեցվի։ Բնականաբար, չկասեցվեց և մենք դիմեցինք դատարան վիճարկելու այդ երկու շինթույլտվությունները։ Նաև հայցադիմումին կից ներկայացրինք երկու միջնորդություն, որով խնդրել ենք կասեցնել շինարարությունը մինչև վեճը վերջնական լուծում գտնի։ Կասեցման հիմքում դրել էինք փորձագիտական եզրակացություն մոտ 60 էջից բաղկացած առ այն, որ կառուցապատման արդյունքում Արկադի Համբարձումյանի բնակելի տարածքն էական չափերով կարժեքազրկվի։ Նշված հիմքով երկու դատավորներ որոշումներ կայացրին կառուցապատվող երկու շենքերի շինարարությունը կասեցնելու վերաբերյալ»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ «Լույսեր» ՓԲ-ն հունվարի 13-ին իրազեկվել է այդ որոշումների մասին, սակայն մինչեւ օրս առանց դադարելու շարունակում է իրականացրել կառուցապատում․ «Տեղի է ունեցել ոստիկանության ներգործություն մեր դիմումների հիման վրա, և Երևանի քաղաքապետարանն առնվազն 6 անգամ ծանուցել է «Լույսեր» ՓԲ-ին դադարեցնել շինարարությունը»։

Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Արկադի Համբարձումյանի տարածքին հարող պարիսպը բարձրավոլտ LED կայանի հարևանությամբ է և «Լույսեր» ՓԲ ընկերությունը փորձում է շահարկել այն հանգամանքը, որ ասֆալտապատելով ճանապարհը նրանց զրկել են ճանապարհի իրավունքից։

«Սա բացարձակ սուտ է և հերյուրանք։ «Լույսեր» ՓԲ-ն շինարական աշխատանքներ իրականացնելու համար օգտվում է այլ ճանապարհային ուղուց։ Ամիջապես մեր տարածքին հարակից գտնվում է համայնքային ճանապարհը, որը մենք որևէ կերպ ոչ զավթել ենք, ոչ էլ փորձում ենք դրա միջոցով որևէ այլ սուբյեկտի իրավունք ոտնահարել, սակայն «Լույսերը», աղավաղելով փաստերը, փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել՝ կարծես ձեռնակատեր Արկադի Համբարձումյանը ինչ-որ մեկի իրավունքները խախտել է։ Այս ամենը կատարվում է ի պատասխան մեր դատավարական գործողությունների՝ ուղղված իրենց շինարարությունը կասեցնելուն։ Փորձում են հակադարձել այն, ինչը մենք փորձում ենք օրենքի դաշտում օգտագործել»,- ավելացրեց փաստաբանը։

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմանը կարող եք ծանոթանալ ստորև՝

yerevan.am