Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները Ով ինչպես է սիրում Հայաստանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական ՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-ից Հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ Կապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսեր Դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամ Շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ Պապոյան Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El Pais Ռուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել «Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է Պետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի

Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակըԵվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելԽուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներՍև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով. Սուրեն ՊապիկյանԱյսօր փորձում են կոչումներից զրկել մարդկանց, ովքեր իրենց արյшն գնով ստացել են շնորհներ. Սուրեն ՊապիկյանՄիջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. օդի ջերմաստիճանը կնվազիՋուր չի լինի նշված հասցեներում Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալԱյց Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարովՊետք է գործողություններ անել և պետք է պայքարել ազատագրության համար. ՓեհլեվիԱռողջական վիճակից ելնելով՝ Միքայել Աջապահյանը չի կարող մասնակցել դատական նիստին. փաստաբանների թիմ
Մամուլ

Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում, ի թիվս բազմաթիվ կարեւոր երեւույթների դեֆիցիտի, կա համարժեքության կամ ադեկվատության դեֆիցիտ, որն ամենաշատն արտահայտվում է իշխանության գործողություններում։ Երկրում առկա է լրջագույն քաղաքական ճգնաժամ, չի մնացել որեւէ կարեւոր ինստիտուտ, որը չպահանջի կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ի պատասխան, իշխանությունը ոչ թե փորձում է իրավիճակին համարժեք քայլեր կատարել, այլ վարչական ռեսուրսի բռնի կիրառմամբ ցուցադրական հանրահավաք է անում Հանրապետության հրապարակում, հաջորդ օրն էլ քաղաքացիներին ցույց է տալիս հատուկ ծառայությունների բոլոր դիմակավորված ծառայողներին ու դիպուկահարներին։ Սա անհամարժեքության ցցուն, բայց ամենեւին ոչ եզակի դրսեւորում է։

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ երկարաժամկետ զորավարժությունն են իրականացնում Թուրքիայում, այդ երկրների ղեկավարներն առանց ավելորդ ձեւականությունների՝ գրեթե ամեն օր հայտարարում են, որ Զանգեզուրն «Ադրբեջանի պատմական տարածք է», ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունները քար լռություն են պահպանում՝ բավարարվելով Արտգործնախարարության պաշտոնյայի վախվորած հայտարարությամբ, միեւնույն ժամանակ՝ ավելի ուժգնացնելով հայկական բանակի դեմ ծավալված գրոհը։ Այն դեպքում, երբ ադրբեջանաթուրքական զորավարժությունների թիրախը Հայաստանն է, եւ, լավ կամ վատ, բայց այն պաշտպանելու միակ կարողությունն ունի հայկական բանակը, որի դեմ այսօր պատերազմ է մղում Նիկոլ Փաշինյանը։

Մենք ապրում ենք տոտալ անհամարժեքության պայմաններում, երբ իշխանության որեւէ գործողություն չի պարունակում ադեկվատության անգամ փոքր չափաբաժին։ Բայց բնության ու քաղաքականության օրենքներով՝ անհամարժեքությունն ինքնին մեկ այլ համարժեքության արտահայտություն կարող է լինել։ Ահա այդ՝ ադեկվատության հակադրության հարթությունում պարզորոշ կերպով ի հայտ է գալիս այն իրողությունը, որ Հայաստանի իշխանության գործողություններն ընդհանրապես համարժեք չլինելով Հայաստանի ու հայկականության օրակարգին, գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին։

Այս առումով, ահա, Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների քայլերն իրականում ավելի քան ադեկվատ են, պարզապես փոխված է համարժեքության առանցքը՝ այն գրեթե ամբողջությամբ նույնական է թուրքական օրակարգի հետ։

Ժամանակի հետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ավելի են հեռանալու հայկական օրակարգից ու ավելի մոտ են դառնալու ադրբեջանաթուրքական ծրագրերին։ Մենք գործ ունենք ադրբեջանաթուրքական լայնամասշտաբ նվաճման հետ, այն էսթետիկական տարբերությամբ, որ նվաճողների դերում հանդես են գալիս հայկական ազգանուններով ֆիգուրանտներ։ Նրանք մինչեւ այս պահը գրեթե անարգել շարունակում են այդ նվաճողական քաղաքականությունը, որի դեմ էլ ուղղված են Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական բոլոր գործընթացները՝ անկախ այդ գործընթացներում ներգրավվածների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքից։

Բաժանարար գծերն այլեւս առավել քան խիստ են. մի կողմում՝ հայկականությունն է, մյուս կողմում՝ տարբեր ձեւակերպումներով լղոզված ադրբեջանաթուրքական օրակարգը՝ իր արտաքին եւ ներքին սպասարկուներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում